«Հավ»–ի խմբագրումների տարբերություն

No change in size ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Ընտելացման պատմությունը ==
Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են [[Ասիա]]յում հանդիպող [[բանկիվյան հավ]]երից կամ [[ջունգլիջունգլիներ]]ներիի վայրի հավերից, որոնք հանդիպում էին [[Հնդկաստան]]ի, [[Հնդկաչին]]ի, Հարավային [[Չինաստան]]ի, [[Ինդոնեզիա]]յի և [[Ֆիլիպիններ]]ի տարածքներում: Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին` մոտ մթա 2000 տարի առաջ: Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ: Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ: [[Միտոքոնդրիումներ | Միտոքոնդրիումային]] [[ԴՆԹ]]-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում:
 
Մթա 14-րդ դարում հավերը հայտնվել են [[Հին Եգիպտոս]]ում: Ավելի վաղ նրանք հայտնվել էին [[Մերձավոր Արևելք]]ում: Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են [[Հունաստան]]ում, իսկ այնտեղից տարածվել [[Եվրոպա]]յում:
Անանուն մասնակից