«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 72.
=== Նոր ժամանակներ ===
[[Պատկեր:Yeritzmankantz-Monastery.jpg|մինի|ձախից|[[Երից Մանկանց]] վանքը [[Թարթառ]] գետի հովտում]]
Ջրաբերդի մելիքությունը մասնակցել է 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|ազգային-ազատագրական պայքարին]]։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր [[Պետրոս Մեծ|Պետրոս I]]-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։ Վերջինիս

Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել [[Անդրկովկաս]] ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի [[Նադիր շահ]]ից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել [[Գանձակի խանություն]]ում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։
 
Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարում տեղափոխվել են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Ելիզավետպոլի նահանգ]]ի [[Նուխիի գավառ]] (այժմ` [[Շաքի (քաղաք, Ադրբեջան)|Շաքի]])։