«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 60.
|Ծանոթագրություններ =
}}
'''Ջրաբերդի մելիքություն''', ավատատիրական իշխանություն պատմական [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգի հյուսիսում` [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդ]] գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։

== ԵղելՊատմություն ==
=== Ուշ միջնադար ===
Ջրաբերդի մելիքությունը եղել է [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] (1524-1722), ապա` [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] (1747-1806) կազմում։ 1724-1731 թվականների [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախի ազատագրական պայքարից]] հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի` [[Խամսայի մելիքություններ]]ի միության մասը։
 
Ջրաբերդի մելիքության տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են [[Հասան-Ջալալյաններ]]ից։ Իշխանանիստ կենտրոնը [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]] ամրոցն էր։
 
17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մի մասը։ Այստեղ էր [[Երից Մանկանց]] վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից [[Դադիվանք]]ը։
 
=== Նոր ժամանակներ ===
[[Պատկեր:Yeritzmankantz-Monastery.jpg|մինի|ձախից|[[Երից Մանկանց]] վանքը [[Թարթառ]] գետի հովտում]]
Ջրաբերդի մելիքությունը մասնակցել է 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|ազգային-ազատագրական պայքարին]]։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր [[Պետրոս Մեծ|Պետրոս I]]-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։ Վերջինիս հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել [[Անդրկովկաս]] ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի [[Նադիր շահ]]ից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել [[Գանձակի խանություն]]ում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։
Տող 70 ⟶ 76՝
Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարում տեղափոխվել են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Ելիզավետպոլի նահանգ]]ի [[Նուխիի գավառ]] (այժմ` [[Շաքի (քաղաք, Ադրբեջան)|Շաքի]])։
 
== Մելիքներ ==
# Եսայի (մոտ 1680-1710)
# Ալաղուլի եղբայր (մոտ 1710 - ուղ. 1750)