«Ամբողջատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
- 2 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 16.
 
== Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում ==
[[Պատկեր:AdolfStalin Hitler-19331945.jpg|մինի|աջից|ԱդոլֆԽՍՀՄ Հիտլերիառաջնորդ դիմանկարը[[Իոսիֆ Ստալին]]ը]]
Ամբողջատիրական վարչակարգը [[Գերմանիա]]յում ձևավորվեց ավելի ուշ՝ [[1930]]-ական թվականներիմ։ Սակայն արմատները գալիս էին հետպատերազմյան հիմնախնդիրներից։ [[Գերմանիա]]ն պատերազմից դուրդ էր եկել ծայրաստիճան քայքայված։ Սրվել էին ներքին հակասությունները, ակտիվացել ծայրահեղական ուժերը։ Այս պայմաններում չափավոր սոցիալիստները ավելի ընդունելի էին համարվում։ [[1919]] թվականին նրանք էլ եկան իշխանության։ Երկիրը հռչակեցին ժողովրդավարական հանրապետություն՝ իր խորհրդարանով, նախագահով և վարչապետով (կանցլեր)։ Այն գոյատևեց մինչև [[1932]] թվական։ Հայտնի է նաև «[[Վայմարական հանրապետություն]]» անունով, քանի որ նստավայրը սկզբում [[Վայմար]] փոքրիկ քաղաքն էր։ Սակայն չափավոր սոցիալիստները չկարողացան պահել իշխանությունը։ Տնտեսական կայունացման պայմաններում աշխուժացան ձեռներեցներն ու հողատերերը։ Նրանք էլ իրենց ձեռքը վերցրին հանրապետության կառավարումը։ Դրությունը փոխվեց [[1929]] թվականին, երբ վրա հասավ տնտեսական մեծ ճգնաժամը։ Կառավարությունը չկարողացավ գտնել դրա հաղթահարման ուղիները։ Աշխուժացան նացիոնալ-սոցիալիստները՝ նացիստները։ Նրանց կուսակցությունն իր խնդիրն էր համարում պաշտպանել ազգի ոտնահարված իրավունքները և նրա տիրապետությունը հաստատել ողջ աշխարհում։ Խոստանում էր կառուցել սոցիալիզմ, որի դեպքում երջանիկ ու բարեկեցիկ կլիներ ամբողջ ազգը։ Նացիստների գաղափարները հրապուրում էին հուսալքված հասարակ գերմանացիներին։ Նրանց օժանդակում էին նաև խոշոր ձեռներեցները, որոնք ձգտում էին կայունության։ Պատահական չէ, որ [[1930]] թվականին ընտրություններում նացիստները հասան հաջողության։ [[Խորհրդարան]]ում նրանց պատգամավորական խումբը երկրորդն էր։ [[1933]] թվականին նացիստների առաջնորդ [[Ադոլֆ Հիտլեր]]ը նշանակվեց վարչապետ։ Իսկ հաջորդ տարի նա հռչակեց գերմանական ազգի առաջնորդ՝ ֆյուրեր, դարձավ «ցմահ վարչապետ» (նախագահի պաշտոնը լուծարվեց)։ Գերմանացիներին ստիպեցին հավատարմության երդում տալ նրան։ Հիտլերն ու նրա շրջապատը իրենց ձեռքում կենտրոնացրին ամբողջ իշխանությունը։ Փոխվեց երկրի պաշտոնական անվանումը. այն կոչվեց «[[Երրորդ կայսրություն]]» (Երրորդ ռայխ)։ Փակվեցին բոլոր հասարակական, կրոնական կազմակերպություններն ու կուսակցությունները, թերթերն ու ամսագրերը։ Գործում էր միայն նացիստական կուսակցությունը։ Այլախոհները ձերբակալվեցին։ Ստեղծվեց գաղտնի ոստիկանություն, որի հսկողության տակ էին բոլորը։ Արմատավորվեց [[Հիտլեր]]ի պաշտամունքը։ Հիտլերը չազգայնացրեց տնտեսությունը։ Տարբեր ճյուղերում պահպանվեցին մասնավոր ձեռնարկություններ։ Սակայն դրանք պետության վերահսկողության տակ էին։ Խոր ճգնաժամից հետո տնտեսությունը սկսեց զարգանալ։ [[1933]]-[[1939]] թվականներին [[Գերմանիա]]յի համախառն արտադրանքը եռապատկվեց։ Վերացավ գործազրկությունը։ Բարելավվեցին աշխատավորների կենցաղային պայմանները։ Նացիստական Գերանիայի արտաքին քաղաքականությունը կառուցված էր բռնի ուժի գործադրման (ագրեսիա) վրա։ [[1935]]-[[1939]] թվականներին Գերմանիան նախ իրեն վերադարձրեց [[Հռենոս]]ի երկրամասը, իսկ ապա բռնակցեց [[Ավստրիա]]ն և [[Չեխոսլովակիա]]ն։ Գերմանիան ռազմական դաշինքի մեջ մտավ [[Իտալիա]]յի հետ։ Նրանք մասնակցեցին [[Իսպանիա]]յում ծավալված քաղաքացիական պատերազմին ([[1936]]-[[1939]] թվականներին), նպաստեցին այդ երկրում ֆաշիստական վարչակարգի հաստատմանը։