«Կարթագեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 45.
}}
[[Պատկեր:Carthaginianempire.PNG|մինի|Կարթագենական կայսրության անկումը(մանուշակագունով նշված են Վերջին Հռոմեական Կարթագեն Պրովինցիան. մնացած տարածքները այն կորցրել է Պունիկյան պատերազմների ժամանակ)]]
'''Կարթագեն''' ({{lang-lat|Carthago}}, փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕 𐤇𐤃𐤔𐤕 Qart-ḥada(št)), [[քաղաք-պետություն]] էր [[Հյուսիսային Աֆրիկա]]յում, այժմյան [[Թունիս]]ի տարածքում։ Կարթագենը օլիգարխական պետություն էր, որտեղ իշխանությունը գամվել է առևտրա-երկրագործական արիստոկրատիայի տարբեր խմբավորումների ձեռքին։ Կարթագենը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է պատերազմների թատերաբեմ, հատկապես նշվում է զինված ընդհարումները [[Սիցիլիա|Սիցիլիայի]] [[հույներ]]ի, [[Հռոմ]]ի և Կարթագենի միջև։
 
== Պատմություն ==
Ներկայիս [[Թունիս]]ի տեղում, հնագույն ժամանակներում եղել է ծաղկուն և հզոր մի քաղաք՝ Կարթագեն անունով։ Խոշոր նավահանգիստ քաղաքը միշտ լեցուն էր առևտրական [[նավ]]երով, որոնք հեռու երկրներ էին տանում Կարթագենի ապրանքները։ Ք.ա. V դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ որը կարճ ժամանակահատվածով գրավեց [[Միջերկրական ծով|միջերկրածովյան]] մի շարք [[կղզի]]ներ բացառությամբ [[Սիցիլիա]]յի։ Հիմնել են [[Տյուրոս]]ից գաղթած [[փյունիկեցիներ]]ը [[մ.թ.ա. 825]] թվականին։ «Qart-ḥadašt» անվանումը [[փյունիկերեն]]ից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել [[մ.թ.ա. 650]] թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել [[Միջերկրական ծով]]ի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է [[մ.թ.ա. 3-րդ դար]]ում։ Մ.թ.ա. 7—[[Մ. թ. ա. 4-րդ դար|4]] դարերում իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Միջերկրական ծովի կղզիների ցանկ|միջերկրածովյան մի շարք կղզիներ]]։ Մ.թ.ա. 535 թվականին էտրուսկների դաշնակցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և [[մ.թ.ա. 500|մ.թ.ա. մոտ 500]] թվականին կործանելով [[Տարտեսսոս պետությունը]] (Պիրենեյան թերակղզում)՝ Կարթագենը ամրապնդեց իր իշխանությունը և առևտրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրականում։ Սակայն մ.թ.ա. մոտ 480 թվականին պարտվելով հույներին՝ երկար ժամանակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա։ [[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի կեսին Կարթագենը իրեն ենթարկեց [[Հյուսիսային Աֆրիկա]]յի լիբիական երկրագործ բնակչությանը։ Այդ ժամանակաշրջանում Կարթագենը ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, [[Սիցիլիա|Արևմտյան Սիցիլիա]]ն, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Սարդինիա]]ն։
[[Պատկեր:NE 500ad.jpg|մինի|Կարթագենը գտնվում է [[Վանդալներ]]ի թագավորության կենտրոնում]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարթագեն» էջից