«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

| ազդել է=
}}
'''Անդրեա դել Վերոկկիո''', (1435-1488{{ԱԾ}}, {{lang-it|Andrea del Verrocchio}}), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ։
 
Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր [[Լեոնարդո դա Վինչի]]ն։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են [[բրոնզ]]ով, այլ ոչ թե [[մարմար]]ով. քանի որ [[Դոնատելլո]]յից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։