«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Թարմացնել}}
{{կասկածելի|}}
[[Պատկեր:Dandelion Farms.jpg||մինի|աջից]]
'''Գյուղատնտեսության կոլեկտիվացում''' նախկին [[ԽՍՀՄ]]-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումը խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ [[Գյուղատնտեսություն|Գյուղացիական տնտեսության]] խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ [[Լենին|Վլադիմիր Իլյիչ Լենինը]] մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայինության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ [[Խորհրդային կառավարություն|Խորհրդային կառավարությունը]] հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղան գյուղի աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով ([[1918]] թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալ կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ [[1917]] թվականի վերջերին-[[1918]] թվականի սկզբներին գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ [[Կոմունիստական կուսակցություն|Կոմունիստական կուսակցությունը]] և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընղհանրացրիև նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով ([[1919]] թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ Փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում ([[1919]] թվականի մարտ) ընդունած ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, [[1928]] - [[1929]] թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ [[Սպառողական կոոպերացիա|Սպառողական]] և [[գյուղատնտեսական կոոպերացիա|գյուղատնտեսական կոոպերացիան]] դարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ [[1929]] թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։
 
== Արգելքներ և լուծումներ ==
23 540

edits