«Նադիր շահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com.au +books.google.am)
Տող 31.
Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ [[Իրան]]ում [[աֆղաններ]]ի Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին [[Օսմանյան կայսրություն|օսմանցիները]] և [[Ռուսական կայսրություն|ռուսները]], ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ [[1736]]թ. ինքն է հռչակվում Իրանի շահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում [[Մուղանի դաշտ]]ում՝ [[Լենքորան]]ից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների, կողմից, այլ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի։
 
Նադիր շահը փայլուն հաղթանակներ է տանում ամբողջ Իրանի տարածքում, [[Իրաք]]ում, [[Աֆղանստան]]ում, [[Պակիստան]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Հնդկաստան]]ում, [[Պարսից ծոց|Պարսից ծոցի ավազանում]] ու [[Անդրկովկաս]]ում<ref name="iranica"/>։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»<ref>''Cambridge History of Iran'' Vol.7, p.59</ref> Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը<ref>Vali Nasr, "The Shia Revival: How Conflicts within Islam Will Shape the Future" (New York 2006)</ref><ref>{{Cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/401451/Nadir-Shah |title=Nadir Shah|work=|publisher=[[Encyclopædia Britannica]] Online|accessdate=2010 թ․ սեպտեմբերի 24–ին}}</ref><ref>{{Cite book|title=Nadir Shah|last1=Durand|first1=Sir Henry Mortimer|authorlink=|coauthors=|volume=|edition=|year=1908|publisher=A. Constable and co. ltd|location=|isbn=|pages=352|url=http://books.google.com.auam/books?id=-qMsAAAAYAAJ&source=gbs_navlinks_s|accessdate=2010 թ․ սեպտեմբերի 24–ին}}</ref>։
 
== Թուրքական արշավանքը ==