«Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 126.
|}
 
Ընկերության անդամներից բացի շրջիկ ցուցահանդեսներին մասնակցում էին նաև նկարիչ-էքսպոնենտներ<ref>Էքսպոնենտն այն նկարիչն է, որ Ընկերության անդամ չէ, բայց դիմում է ներկայացրել իր որոշակի աշխատանքով ցուցահանդեսին մասնակցելու համար: Էքսպոնենտի նկարը ընդունվում էր ընկերության ընդհանուր ժողովի քվերակությամբ:</ref><ref name="multiple" />՝ Մարկ Անտոկոլսկին, [[Վասիլի Վերեշչագին]]ը, Անդրեյ Ռյաբուշկինը, Իվան Տրոտնևը, Ֆիլիպ Չիրկոն և այլք: Ցուցահանդեսներին մասնակցող նկարիչ-էքսպոնենտների թիվը միշտ գերազանցում էր Ընկերության անդամների թիվը: Էքսպոնետներից առաջադրվում էին ընկերության անդամության թեկնածուներ (սակայն նրանք հազվադեպ էին դառնում ընկերության անդամ): Էքսպոնենտները Ընկերության ժողովում ձայնի իրավունք չունեին: Հակասություններ էին առաջանում ընկերության հին ու նոր անդամների միջև, ինչի պատճառով 20-րդ դարի սկզբին, երբ կազմակերպվում են նկարիչների՝ տարբեր ուղղվածություն ունեցող խմբակներ, երիտասարդները նախապատվությունը տալիս են դրանց: [[1901]] թվականին Ընկերությունից դուրս են գալիս միանգամից 11 նկարիչներ<ref>Ընկերությունը լքողների թվում էին Վ. Սերովը, Ս. Իվանովը, Մ. Նեստերովը, Ս. Վինոգրադովը, Ա. Արխիպովը, Ապ. Վասնեցովը և այլք:</ref>: Ընկերության թուլացմանը նպաստում է նաև այն, որ ընկերության՝ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում գտնվող մասնաճյուղերի սկսում են առանձնանալ: Ընկերությունն այլևս չէր կարողանում վերափոխվել ու համապատասխանել ժամանակի պահանջներին: Ընկերության վերջին ղեկավարը, որ ընտրվել է [[1918 թվական]]ին, եղել է [[Պավել Ռադիմով]]ը: Վերջինս փորձել է փրկել ընկերությունը լուծարումից, սակայն դա նրան չի հաջողվել: [[1922]] թվականին տեղի է ունեցել ընկերության վերջին շրջիկ ցուցահանդեսը: [[1923]] թվականին ընկերությունը դադարել է գոյություն ունենալուց<ref>БСЭ, т. 19,стр. 377</ref>:
 
== Նշումներ ==