«Մոդեստ Մուսորգսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
1860-ական թվականների կեսերին ձևավորվել է Մուսորգսկու՝ ռեալիստ արվեստագետի աշխարհայացքը։ Անդրադառնալով ժողովրդի կյանքից վերցված սուր սոցիալական թեմաների՝ ստեղծել է [[Նիկոլայ Նեկրասով]]ի, [[Տարաս Շևչենկո]]յի, [[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] և սեփական տեքստերով երգեր ու ռոմանսներ («Կալիստրատ», «Երյոմուշկայի օրորոցայինը», «Որբուկը», «Սեմինարիստ» և այլն), որոնցում կերտել է վառ բնութագրական մարդկային կերպարներ։
 
Հնչյունային գույների հյութեղությամբ առանձնանում է «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պատկերը (1867)։ Օպերային դեկլամացիայի բնագավառում համարձակ փորձ էր Մուսորգսկու «Ամուսնություն» ([[Նիկոլայ Գոգոլ]]ի կատակերգության չփոփոխված տեքստով, 1868) անավարտ օպերան։
 
== Ծանոթագրություններ ==