«Կոլտնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 288 բայտ ,  4 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (2) oգտվելով ԱՎԲ)
չ
[[Պատկեր:1930. Колхоз «Хлебороб».jpg|մինի|Ռուս Կոլխոզնիկներ (1930)]]
'''Կոլտնտեսություն''', կամավոր միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն [[ԽՍՀՄ]]-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը [[կոմունիզմ]]ի ոգով։ Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը։ [[1976]] թվականին ԽՍՀՄ-ում կար 27, 9 հազար կոլտնտեսություն ([[ՀԽՍՀ]]-ում՝ 371)։
 
'''Կոլտնտեսություն''', կամավոր'''կոլխոզ''' ({{lang-ru|Колхоз}}, '''кол'''лективное '''хоз'''яйство [''կոլեկտիվ տնտեսություն''] բառարմատներից) միավորված գյուղացիների կոոպերատիվ կազմակերպություն նախկին [[ԽՍՀՄ]]-ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլտնտեսային մասսաների կողմից, նրանց ստեղծագործական նախաձեռնության ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը [[կոմունիզմ]]ի ոգով։ Կոլտնտեսություն է կոչվում նաև ձկնորսների կոոպերատիվ կազմակերպությունը։ [[1976]] թվականին ԽՍՀՄ-ում կար 27, 9 հազար կոլտնտեսություն ([[ՀԽՍՀ]]-ում՝ 371)։
 
Կոլտնտեսությունները ստեղծվել են Վ. Ի. [[Լենին]]ի կոոպերաաիվ պլանի համապատասխան։ Դեպի կոմունիզմ գյուղի հետագա առաջընթացի գործում խորհրդային տնտեսությունների հետ կոլտնտեսությունը սոցիալիստական տնտեսության հիմնական ձև է։ «Կոլտնտեսային կարգը,-նշված է ԽՄԿԿ ծրագրում,-խորհրդային սոցիալիստական հասարակության անկապտելի մասն է։ Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյուղացիության առանձնահատկություններին համապատասխանող ուղին է» ([[1974]], էջ 119)։ Կոլտնտեսության հիմնական խնդիրներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի [[քիմիա]]ցումն ու [[մելիորացիա|մելիորացումն]] իրագործելու ուղիով ավելացնել արտադրությունը և պետությանը գյուղատնտեսական մթերքների վաճառքը, կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ ծավալել մասսայական-քաղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով [[գյուղ]]ի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախաձեռնությունը, զարգացնելով սոցիալիստական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հոգևոր հարաճուն պահանջմունքների բավարարման մասին։ Կոլտնտեսությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսությունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսականների ընդհանուր ժողովում ընդունված կանոնադրությամբ ու գործող օրենսգրքով։ Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը ([[1935]]) կարգավորեց կոլտնտեսությունների գործունեությունը ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին։ [[1969]] թվականին ընդունված կոլտնտեսության օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյուղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կառուցման շրջանում։ Կոլտնտեսությունը սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտեսական [[ձեռնարկություն]] է։ Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակարդակի բարձրացման, սոցիալիստական սեփականության երկու ձևերի աստիճանական մերձեցման և միաձուլման պրոցեսում կարևոր նշանակություն ունի միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացումը։
23 398

edits