«Բծավոր եղջերու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տաքսոտուփ}}
| regnum = Կենդանիներ
}}
'''Բծավոր եղջերու''' (Cervus nippon), եղջերուների ընտանիքի կճղակավոր կենդանի։ Մարմնի երկարությունը 150–180 սմ է, մնդավի բարձրությունը՝ 87–112 սմ, քաշը՝ 80–130 կգ։ Բծավոր եղջերուն ամռանը շիկակարմիր է, կողքերը սպիտակ բծավորությամբ, ձմռանը՝ գորշ–մոխրագույն, առանց բծերի։ Պոչը երկար է, ականջները՝ մեծ, շարժուն։ Արուներն ունեն ոչ մեծ բաշ, չորս ելուստներով եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։ Աճող, երիտասարդ եղջյուրներից՝ պանտերից, պատրաստում են պանտոկրին դեղանյութը։ Պոլիգամ են, ապրում են հոտերով։ էգը սեռահասուն է դառնում 1,5 տարում։ Հղիությունը տևում է 7,5 ամիս։ Ունենում է մեկ, հազվադեպ՝ երկու ձագ։ Բծավոր եղջերունիները ձմռանը սնվում են կաղինով, չորացած տերևներով, ամռանը՝ բույսերով։ Տարածված են հյուսիսարևելյան [[Չինաստան|Չինաստանում]], [[Վիետնամ|Հյուսիսային Վիետնամ]]ում, [[Կորեա|Կորեայում]], [[Ճապոնիա|Ճապոնիայում]] և [[ՍՍՀՄ]]–ում (ՈւԱուրական երկրամաս)։ [[ՀՍՍՀ]]–ում բծավոր եղջերուները կլիմայավարժեցված է [[Խոսրովի անտառ|Խոսրովի]], [[Դիլիջանի անտառ|Դիլիջանի]], [[Իջևանի արգելավայր|Իջևանի]] անտառներում։ Բծավոր եղջերուների որսն ամենուրեք արգելված է։