«Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
== Պատմություն==
19-րդ դարի 60-ական թվականների սկզբին [[Ռուսական կայսրություն]]ում սկսվեցին [[Ալեքսանդր II]]-ի բարեփեխումները: [[Գյուղացիական ռեֆորմ (1861)|Գյուղացիական ռեֆորմը]] վերացրեց [[ճորտատիրական կարգ]]ը, անցկացվեցին դատական համակարգի, քաղաքային ինքնակառավարման ու ռազմական բարեփոխումներ: Բարեփոխումների ծրագրի մի մասն էր կազմում [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի կայսերական ակադեմիա]]յի հիմնումը: [[1859]] թվականին ընդունվեց ակադեմիայի նոր կանոնադրությունը, սակայն մեծ ոսկե մեդալի շնորհման հարցում պահպանված հին մոտեցումները հանգեցրին կոնֆլիկտների. [[1863 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ին Գեղարվեստի ակադեմիայի 14 աշակերտներ, ովքեր մասնակցում էին մեծ ոսկե մեդալի համար անցկացվող մրցույթին, դիմեցին Ակադեմիայի խորհրդին՝ խնդրելով փոխել մրցույթի թեման (նկարել «Օդին աստծու խրախճանքը Վալհալում» թեմայով, որ վերցված էր սկանդինավյան առասպելաբանությունից) և թույլ տալ նկարել իրենց նախընտրած թեմայով: Ակադեմիայի խորհուրդը մերժեց նրանց առաջարկը, ինչից հետո բոլոր 14 աշակերտները լքեցին ակադեմիան: Այդ դեպքը պատմության մեջ հայտնի է որպես «Տասնչորսի խռովություն»: Հենց նրանք էլ կազմակեպեցինկազմակերպեցին Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելը, որը [[1870 թվական]]ին վերակազմավորվեց Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության<ref>''Николай Троицкий''. [http://scepsis.ru/library/id_1552.html Культура: Искусство // Россия в XIX веке. Курс лекций. М., 1997. С. 398]</ref>:
 
=== Պերեդվիժնիկներ===