«Կաթնագեղձեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (10) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 28.
 
== Կենդանիների կաթնագեղձեր ==
Առավել պարզ կառուցվածք ունեն կլոակավոր [[կաթնասուն]]ների կաթնագեղձերը, որոնք հարթ մկանունքով պատված երկարավուն խողովակաձև պարկիկների զույգ կուտակումներ են և բացվում են [[մազապարկ]]երի մեջ, [[որովայն]]ի երկու կողմերում։ [[Արտազատուկ]]ը հոսում է [[մազ]]երի վրայով, որտեղից և օգտվում են [[ձագ]]երը։ Կենդանածին կաթնասունների կաթնագեղձերը բլթակավոր գոյացություններ են, ունեն բարդ ճյուղավորված [[ծորան]]ներ և ծայրային [[ալվեոլ]]ներ։ Կաթնագեղձերի ծորանները բացվում են [[գեղձ]]ային դաշտում, որը [[մաշկ]]ի վրա ներկայացված է [[պտուկ]]ներով։ Տարբերում են ''իսկական պտուկներ'', որոնց գագաթին գտնվում են առանձին ծորանների բազմաթիվ անցքեր, և ''կեղծ պտուկներ'', որոնց ներսում կա ընդհանուր արտատար ծորան։ Վերջինս բացվում է պտուկի գագաթին, մեկ անցքով։ Իսկական պտուկները բնորոշ են պարկավորների մեծամասնությանը, կիսակապիկներին, [[կապիկ]]ներին և մարդուն, կեղծը՝ [[գիշատիչ]]ներին և [[սմբակավոր]]ներին։ Պտուկների թիվը և տեղադրությունը կայուն է կենդանու յուրաքանչյուր տեսակի համար, օրինակ, [[պարկամուկ|պարկամկների]] մեկ տեսակն ունի 25 պտուկ՝ 2 շարքով տեղադրված որովայնի երկարությամբ, սմբակավորներինը՝ 1-2 զույգ է, [[աճուկ]]ային հատվածում, կապիկներինը՝ 1 զույգ, [[կուրծք|կրծքի]] վրա։ <ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 159, 1979թ</ref>
 
== Ծանոթագրություններ ==
Տող 37.
* [https://www.facebook.com/groups/ask.the.doctor/ Հարցեր բժիշկներին - Անվճար բժշկական խորհրդատվություն]
* [http://www.medlib.am/ ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]