«Թաիլանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
Տող 121.
Բանգկոկ թարգմանաբար նշանակում է "վայրի սալորի քաղաք"։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ (ՙհրեշտակների քաղաք՚), իսկ մայրաքաղաքի պաշտոնական անվանումը ավելի երկար է և ՙֆարանգների՚ համար բոլորովին չարտաբերվող (ՙֆարանգների՚՝ ՙսպիտակ օտարերկրացիների՚, զբոսաշրջիկներին այդպես անվանում են տեղաբնակները)։
 
Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Ռատտանակոսին (ՙԲարձրագույն գանձ՚) կզու վրա, որը առաջացել է Չաո Պրայ գետի ու նրա վտակների միջև ընկած տարածքում։ Գլխավոր տեսարժան վայրը այստեղ Թագավորական Մեծ Պալատն է՝ թաիլանդացի վանականների նստավայրը, հիանալի զբոսայգիով և ավանդական թաիլանդական ոճի շինություններով։ Պալատի տարածքը 218.4 հազար քմ է, պատերի երկարությունը՝ 2 կմ-ից ավելի։ Թագավորական պալատն ընդգրկում է բազմաթիվ հին շինություններ՝ ստեղծելով Դուզիթ-Մահապրասատ և Մահամոնտիեն շրջանները՝ գրադարան և դամբարան, որտեղ պահպանվում են թագավորական ընտանիքի բոլոր անդամների մասունքները, Չաքրի պալատը (1868-1910 թթ) իր գահադահլիճով, որը միապետ Չաքրաբարդիբիմանի անձնական նստավայրն է, Դուսիտ, Բորոմաբիմանն իր հայտնի որմնանկարներով, Մախիշրա-Պրասադը և Ամիրանդա ընդունելությունների դահլիճը, նաև Պայսան դահլիճը (Պրի Տինանգ Պայսան Տակշին), որտեղ տեղի է ունենում թաիլանդական թագավորների թագադրությունները։ Այսեղ է գտնվում Ռամ V թագավորի սիրելի նստավայրը և աշխարհում ամենամեծ շինությունը, որը ամբողջովին կառուցված է ոսկյա [[տեքի|հնդկակաղնու]] փայտից (Բիմանմեկ, 1900 թ, այժմ թանգարան է)։ Պալատի հարևանությամբ տեղադրված է հսկա Լակ Մուանգը ծիսակատարողական ճոճը։
 
Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը (արձանի մասին առաջին հիշատակումը եղել է 1464 թվականին)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թաիլանդ» էջից