«Հոգեթերապիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ճշտումներ
մանր-մունր, փոխարինվեց: → (17), → , << → «, >> → » oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հոգեթերապիա''' (հին հուն. ψυχή — «հոգի», «ոգի» + θεραπεία — «բուժում», «առողջացում», «դեղ»), բուժիչ ազդեցությունն է մարդու հոգեկանի և ողջ օրգանիզմի վրա՝ հոգեկանի միջոցով։ Հոգեթերապիայի նպատակն է ազատել մարդուն տարաբնույթ անձնային, հուզական, վարքային, սոցիալական և այլ տեսակի խնդիրներից և խաթարումներից։ Հոգեթերապիան իրականացվում է հատուկ և տարատեսակ մեթոդների և տեխնկաների միջոցով՝ կախված վերջինիս ուղղվածությունից։
 
Հոգեթերապիան հարկավոր է տարբերակել [[հոգեբուժություն|հոգեբուժությունից]]ից և [[հոգեբանություն|հոգեբանությունից]]։ից։
 
== Սահմանումը ==
Տող 20.
 
=== Էքզիստենցիալ հոգեթերապիա ===
[[Հոգեթերապիա|Էքզիստենցիալ]] հոգեթերապիայի նպատակն է օգնել մարդուն վերագտնել իր կյանքի իմաստը, բացահայտել նրանում թաքնված այն հնարավորությունները, որոնք կօգնեն նրան հետագայում կյանքի ավելի ճիշտ կառուցման հարցում։
Էքզիստենցիալիստների կարծիքով մարդ կարող է հասկանալ իր կյանքի իմաստն ու նշանակությունը միայն այն դեպքում, երբ դուրս գա սեփական «Ես» - ի սահմաններից և սեփական անձի վրա անընդհատ կենտրոնանալու փոխարեն ակտիվորեն համագործակցի այլ մարդկանց հետ` ձգտելով միշտ օգնել նրանց։ Եթե մարդ ցանկանում է ապրել ավելի լիարժեք կյանքով և լինել հոգեպես ավելի առողջ, նա պետք է ձգտի հնարավորինս քիչ կենտրոնանալ իր ներքին ապրումների վրա և զբաղվի ակտիվ ու օգտակար որևէ գործունեությամբ։
Ֆրանկլի կարծիքով` մարդու հիմնական ձգտումը կայանում է իր գոյության իմաստը գտնելու և հասկանալու մեջ։ Եթե դա նրան չի հաջողվում, ապա մարդ հայտնվում է ֆրուստրացիայի կամ էքզիստենցիալ վակումի մեջ (դատարկության և անիմաստ գոյության զգացում): [[Ֆրանկլը]] կարծում էր, որ մարդը չէ հարցեր առաջադրում կյանքի իմաստի վերաբերյալ, այլ կյանքն է դա առաջադրում մարդուն, և վերջինս ստիպված է պատասխանել նրան ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Նա հավաստիացնում էր, որ ալկոհոլամոլների 90% -ը և թմրամոլների 100% - ը այդպիսին են դառել իրենց կյանքի իմաստը չգտնելու կամ այն կորցնելու արդյունքում։ Մարդիկ նման կախվածությունների մեջ են ընկնում այդ էքզիստենցիալ վակումը <<«բավարարվածության պատրանքով>>» լցնելու անհրաժեշտությունից դրդված։ Այսինքն, կյանքից չստանալով իրական բավարարվածություն` մարդ այն փոխարինում է պատրանքային բավարարվածությամբ։ Արդյունքում խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված, իսկ բավարարվածության պատրանքները շարունակվում են այնքան ժամանակ, որքան մարդ գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ։ Եթե նույնիսկ իր կյանքի իմաստը չգտած կամ կորցրած մարդը ալկոհոլամոլ կամ թմրամոլ չի դառնում, ապա, միևնույն է, նա ունենում է մի շարք հոգեբանական խնդիրներ, սկսում է փնտրել կարճաժամկետ հաճույք պատճառող զբաղմունքներ`այդպես փորձելով ազատվել սեփական գոյության անիմաստության զգացումից։ Ընդ որում, տեղի է ունենում պարադոքսալ պրոցես` ռեֆլեքսիա, ուշադրության կենտրոնացում սեփական անձի վրա երջանկություն գտնելու հույսով, սակայն իրականում դա ավելի ու ավելի է նրան հեռացնում դեպի երջանկություն տանող ճանապարհից։
Էքզիստենցիալ հոգեթերապիայի կողմնակիցները պնդում են, որ գոյության իմաստի ձեռքբերումը հասանելի է յուրաքանչյուր նորմալ մարդու` անկախ սեռից, տարիքից, ինտելեկտից, բնավորությունից, սոցիալական կարգավիճակից, կրոնակական և իդեոլոգիական համոզմունքներից։ Ընդ որում, նրանք նշում են, որ դա անհնար է մարդուն սովորեցնել, քանի որ գոյության իմաստը միշտ անհատական բնույթ է կրում և յուրաքանչյուր մարդ ինքնուրույն պետք է գտնի կամ հասկանա այն` չխուսափելով իր կյանքի իմաստավորման համար պատասխանատվության ստանձնումից։ Էքզիստենցիալ հոգեթերապիան մարդկանց օգնում է հասկանալ իրենց կյանքի իմաստը, ձեռք բերել ներքին ազատություն, պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար, զգալ սեփական անձի անկրկնելիությունը, սովորել համագործակցել այլ մարդկանց հետ` չկորցնելով սեփական անկախությունը։ Այն նաև մարդկանց օգնում է պատասխաններ գտնել կյանքի և մահվան հետ կապված հարցերի վերաբերյալ, ընդունել իրենց մնացյալ կյանքը, հաղթահարել մահվան վախը, վերագտնել սեփական գոյության իմաստը և հասկանալ, որ կյանքն իրականում չափազանց լավն է այն անիմաստ համարելու համար։
 
Տող 36.
==== Դիալեկտիկական թերապիա ====
==== Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա ====
[[Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա]]ն (Cognitive Conceptual Therapy) յուրահատուկ հոգեթերապևտիկ մոտեցում է, որը զարգացվում է կոգնիտիվ և վարքային թերապիաների, մասնավորապես [[Ռացիոնալռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա|ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի]]յի, [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], կոգնիտիվ լեզվաբանության և [[Նեյրոգիտություն|նեյրոգիտության]] կիզակետում։ Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի տեսամեթոդաբանական հիմքն են կազմում հունական և հռոմեական ստոիկների աշխատանքները, Պարմենիդես Էլեացու գաղափարները գոյի ճանաչելիության վերաբերյալ, Պրոթագորասի գաղափարները առարկաների հոսունության մասին, հին հունական կիրենաիկների հայացքները ճանաչողության և ընկալման մասին, Ժ.Պ.Սարտրի "հիմնարար նախագիծը", Գ.Բաշլյարի նեոռեալիզմը, Կ.Փոփփերի երեք աշխարհների տեսությունը, Ռ.Ավենարիուսի էմպրիոկրիտիցիզմը և Ջ.Վիկոյի գաղափարները, Վ.Սահակյանի փիլիսոփայական հոգեթերապիան Ջ.Քելլիի անձնային կառույցների տեսությունը, Ա.Ն.Լեոնտևի անձնային իմաստների տեսությունը, Ս.Մոսկովիչիի սոցիալական պատկերացումների մասին տեսությունն ու Շ.Նադիրաշվիլու սոցիալական դիրքորոշման տեսությունը <ref>Бегоян А.Н. Античнофилософские истоки концептуальной психотерапии // Философские вопросы естественных, технических и гуманитарных наук: сборник статей Международной научной конференции: в 5 т. / под ред. Е.В.Дегтярева, Д.А.Теплых. – Магнитогорск: МаГУ, 2009. – Вып. 4. – Т.3. – 155 с.; с. 141-145.</ref> <ref>Бегоян А.Н. [http://www.academia.edu/1362781/_._._2010_._#1 Введение в концептуальную психотерапию] // Психотерапия, №6 (90) 2010г.; стр. 50-54.</ref> <ref>Бегоян А.Н. [http://www.academia.edu/4010545/_._._2013_._Reprint_ Анатомия психотравмы: боль, болезнь и исцеление] // Психотерапия, №5 (125) 2013г.; стр. 59-62.</ref>։ Պատրաստումը և վերապատրաստումը կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի ոլորտում իրականացվում է համապատասխան կարճաժամկետ և երկարաժամկետ թրեյնինգային ծրագրերի միջոցով <ref>[http://hilfmann.com/school/education_and_training_4_arm.html "Իրականության կոգնիտիվ կառուցումը. երեք տեխնիկա կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայից" կարճատև թրեյնինգային ծրագիր]</ref> <ref>[http://hilfmann.com/school/education_and_training_1_arm.html "Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա" երկարաժամկետ թրեյնինգային ծրագիր]</ref>։
 
=== Գեշտալտ թերապիա ===
Տող 45.
2)ընտանեկան հոգեթերապիա,
3)անձնային աճի կամ հաղորդակցման բարելավմանը ձգտող մարդկանց համար նախատեսված թրեյնինգներ (օրինակ` մանկավարժների, մենեջերների),
4)գեշտալտ - մանկավարժություն, կազմակերպությունների խորհրդատություն և այլն։
 
Գեշտալտ–թերապիայի գլխավոր նպատակը սեփական մտքերի, ցանկությունների, նպատակների, ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է։
Փորձերը ցույց են տվել, որ մարդ ենթագիտակցաբար ընտրում է այն, ինչ իրեն հետաքրքիր է։ Հետաքրքրության առարկա կարող է հանդիսանալ ցանկացած պատկեր կամ զգացողություն, իսկ մնացած ամեն ինչ ֆոնի է վերածվում։
Գեշտալտ - թերապիան օգնում է մարդկանց սեփական անձի մեջ անընդհատ նոր ռեսուրսներ փնտրել ու գտնել, զգալ շրջապատող աշխարհի և սեփական ներաշխարհի նոր եզրերը։ Այդ պատճառով գեշտալտը ոչ թե ուղղակի հոգեթերապևտիկ մեթոդ է, այլ աստիճանաբար փոխակերպվող կենսակերպ։
 
=== Տրանզակտ-վերլուծություն ===
 
=== Պարային-շարժողական թերապիա ===
[[Պարային-շարժողական թերապիա|Պարային-շարժողական թերապիա]]ն զբաղմունք է նրանց համար, ովքեր ոչ միայն ուղղակի ցանկանում են սովորել պարել, այլև ուզում են պարի միջոցով ճանաչել իրենք իրենց։ Սա պրակտիկա է, որտեղ կարելի է զգալ սեփական մարմնի ազատությունն ու ճկունությունը, սովորել զգալ և հասկանալ վերջինիս շարժումների լեզուն։ Պարային-շարժողական թերապիայի ձևաչափով պարապմունքները կարող են ինքն իր վրա տարվող աշխատանքների այլ տեսակների` յոգայի, ֆիթնեսի, մտավարժության (մեդիտացիա) և այլնի այլընտրանք լինել։
Պարապունքները հարմար են նրանց համար, ովքեր հոգնել են կրկնել որևէ իմաստ չպարունակող վարժություններ` փքել մկանները, ինչը միշտ չէ, որ նպաստում է օրգանիզմի առողջացմանը, ում համար բարդ է կատարել յոգայի ասանաները։ Վերջապես, նրանց համար, ով ուղղակի ցանկանում է հաճույք ստանալ շարժումից, զգալ սեփական մարմնի գեղեցկությունն ու կյանքի ուրախությունը։
#Ի՞նչ կարող են մեզ տալ պարային-շարժողական թերապիայի պարապմունքները։
Տող 62.
#Ահա մի քանի հարց, որոնց կփորձենք պատասխանել այս հոդվածում։
Կարևոր հնարավորություններից մեկը մարմնի զգայունության զարգացումն է։ Ոչ միայն ինքն իր և իր զգացողությունները, այլև շրջակայքն ու մարդկանց զգալու ունակություն ձեռք բերելն է։ Ամեն մի պարապմունքից մենք ստանում ենք այդ փորձը, որը ներդաշնակորեն յուրացվում ու հեշտորեն օգտագործվում է կյանքում։
#Պարի միջոցով մենք կարող ենք ավելի լավ ճանաչել ոչ միայն մեր մարմնի, այլև մեր վարքագծի առանձնահատկությունները։ Ի վերջո, մեզ մոտ սովորություն դարձած շարժումներն արտացոլում են մեր վարվելակերպի առավել հաճախ օգտագործվող մեթոդները։ Արդյո՞ք մենք միշտ ճիշտ ենք գործում։ Արդյո՞ք մեր բոլոր սովորությունները մեզ համար օգտավետ են։ Պարապունքների ընթացքում կարելի է ոչ միայն գիտակցել դրանք, այլև փոխել` նոր հետաքրքիր շարժումներ որոնելով։
#Պարի միջոցով մենք կարող ենք դառնալ ավելի հաջողակ։ Ինչպե՞ս։ Կարողանո՞ւմ ենք մենք արդյոք ռիսկի գնալ, սխալներ գործել, դրված նպատակներին հասնել։ Ինչպե՞ս ենք վերաբերվում մեր անհաջողություններին։ Պարելով` մենք ստանում ենք այդ անգին փորձը։ Մենք սովորում ենք նկատել իմպուլսները, որոնք մեզ դրդում են սկսել շարժումը։ Մենք կարողանում ենք ընկնել և հասկանալ, թե ինչպես բարձրանալ։ Մենք սովորում ենք սխալվել և այդ սխալները վերածել օգտակար ու հաճելի իրավիճակների։
#Պարի միջոցով կարելի է ծանոթանալ սեփական հույզերի ու մտքերի հետ։ Արդյո՞ք դրանք բոլորը ենթարկվում են մեզ։ Դրանք բոլո՞րն են հաճելի ու օգտակար։ Գուցե դրանցից ոմանք այլևս կարևոր չեն և չարժե՞ դրանցից կառչել։ Մենք կարող ենք սովորել հեշտորեն ու թեթև բաց թողնել իրավիճակներն ու մարդկանց, հասկանալ, թե երբ է պետք իրավիճակը զգալ, գտնվել դրա մեջ, իսկ երբ կարելի է այն ուղղակի դիտել որպես կինոնկար և ամենակարևորը` մենք կկարողանանք դա անել։
Պարի մեջ մենք հնարավորություն ունենք հետազոտել շրջապատող մարդկանց հետ մեր կապը։ Ինչպե՞ս մարդկանց հետ շփվենք այնպես, որ հաճույք պատճառենք ինքներս մեզ ու մյուսներին։ Որքանո՞վ է մեզ օգտակար տվյալ մարդու հետ շփումը։ Հիմա մեզ պե՞տք է, արդյոք, այդ կոնտակտը։ Ի՞նչ կարելի է անել մեր փոխգործակցությունը բարելավելու համար։ Սա միայն հարցերի այն փոքր մասն է, որոնց պատասխանները կարելի է բացահայտել պարում։ Եվ վերջապես, պարապմունքները կարող են լինել առողջարար։ Երբ մենք շարժվում ենք, բարելավվում է արյան շրջանառությունը։ Սկսում ենք ավելի լավ զգալ մեր մարմինը, այն թե ինչ է տեղի ունենում վերջինիս հետ և ինչու։ Ծանոթանում ենք մեր տհաճ զգացողությունների հետ։ Ինչի՞ համար են դրանք մեզ պետք։ Ո՞րն է մեր անառողջության պատճառը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ։ Ազատ մարմնում ազատ հոգի։ Ընդհանուր առմամբ, պարի միջոցով սեփական էության խորքերը տանող բացառիկ այս ճանապարհորդությունը մեզ թույլ է տալիս դառնալ ավելի ամբողջական, ձեռք բերել շարժումների ազատություն (և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական), սովորել ԼԻՆԵԼ իրական ու իսկական, ժամանակի յուրաքանչյուր պահին դառնալ ավելի գիտակից, բացել մանկությունից ներդրված ներքին ռեսուրսներն ու իրականացնել դրանք։ Մենք կարող ենք պարել, քանի որ ուզում ենք լինել ազատ, վստահ մեր հնարավորություններում, ցանկանում ենք պարի միջոցով բացահայտել մեր ստեղծագործական ներուժը։ Մենք բոլորս նկարիչներ ենք, ով նկարում է ԻՐ պարը և պարի միջոցով ունակ է փոխել ԻՐ կյանքը։
 
 
==== Զգայակենտրոն շարժողական թերապիա ====
[[Զգայակենտրոն շարժողական թերապիա]]ն յուրահատուկ հոգեթերապևտիկ մեթոդ է, որը զարգացվում է [[Պարային-շարժողական թերապիա]]յի, [[Մարտական արվեստներ | արևելյան մարտարվեստների]] և [[Մեդիտացիա]]յի կիզակետում։ Զգայակենտրոն շարժողական թերապիան նախատեսված է հիմնականում սննդային, սննդառության վարքի և մարմնի պատկերի խագարումների (դիսմորֆոֆոբիա) թերապիայի համար <ref> Бегоян А.Н. [http://www.academia.edu/1604025/_._._2012_._-_ Двигательная сенсор-центрированная терапия: коррекция пищевого поведения и избавление от лишнего веса] // «Психология телесности: теоретические и практические исследования» (24-28 января 2011 года): Сборник статей IV международной научно-практической конференции / Под ред. Буренковой Е.В. – Москва: МГППУ, 2011. – 101с.; с. 4-6.</ref>։
 
== Հոգեթերապիան որպես հաղորդակցում ==
Ընդունված է նաև հոգեթերապիան դիտարկել որպես հաղորդակցման յուրահատուկ տեսակ <ref>Walker, W.R. (2002) In Hersen, M. & Sledge, W.H. (2002). Encyclopedia of Psychotherapy. Vol. 2, Elsevier Science.</ref> <ref>Бегоян А.Н. [https://www.academia.edu/5232243/_._._2013_._ Психотерапия как коммуникация: краткое описание участников и коммуникационные средства психотерапии] // Роль профилактики и реабилитации в обеспечении качества жизни населения на современном этапе. Материалы Международной научно-практической конференции, 26 сентября 2013 г. Махачкала: ИП Овчинников (АЛЕФ), 2013. – 333 с.; сс. 170-173.</ref>։
 
== Իրականացման ձևաչափերը ==