«Լեհերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Այբուբենը և գիրը: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
===Այբուբենը և գիրը===
Լեհերեն այբուբենը բաղկացած է 32 տառից. Aa, Ąą, Bb, Cc, Ćć, Dd, Ee, Ęę, Ff, Gg, Hh, Ii, Jj, Kk, Ll, Łł, Mm, Nn, Ńń, Oo, Óó, Pp, Rr, Ss, Śś, Tt, Uu, Ww, Yy, Zz, Źź, Żż.
 
Բարբառայնորեն տարբերակված է։ Հնչյունական հատկանիշներից են ռնգային ձայնավորների առկայությունը, փափուկ և կոշտ, խուլ և ձայնեղ բաղաձայնների հակադրությունը։ Շեշտը ուժային է և նախավերջին վանկում։ Լեհերենը թեքական կառուցատիպ ունեցող լեզու է։ Անվանական կարգերից են սեռը (արական, իգական, չեզոք), թիվը (եզակի, հոգնակի, անցյալում՝ նաև երկակի, որից մնացել են քարացած ձևեր), հոլովը (նաև կոչականի առանձին ձևեր), հոլովումը (4), շնչավորի և անշունչի կարգը (հոգնակիում նաև արական անձի կարգ), լրիվ ու վերջահար ձևերը դերանուններում, հավաքականների ինքնատիպ կառուցաձևեր։ Առկա են բայական հիմնական կարգերը․ սահմանականն ունի 4 ժամանակաձև, ստորադասականը՝ 2։ Կան նաև անորոշ–դիմավոր և ընդհանուր դիմավոր նշանակությամբ ձևեր։ Բաղադրյալ ստորոգյալի կազմում հանգույցը սովորաբար չի զեղչվում։ Գրավոր աղբյուրները՝ 14–րդ դարից են, իսկ այբուբենը՝ լատինագիր ([[դիակրիտիկ նշաններ]]ի գործածությամբ)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լեհերեն» էջից