«Էմանուել Պիվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 42.
1941 թվականին տպագրվել է նրա անդրանիկ հետազոտությունը՝ «[[Վահագն]]ի, Արտավազդի, [[Տորք Անգեղ|Տորքի]] առասպելները և նրանց դրական մշակումները»: Թեկնածուական դիսերտացիայի թեմա է ընտրել [[Մխիթար Գոշ]]ի գրական ժառանգության քիչ ուսումնասիրված և գիտական հրատարակության կարոտ մասը՝ առակները: Նա իր գլխավոր խնդիրներից մեկն է համարել Գոշի անունով հայտնի առակների գիտական բնագրի կազմումը: Նա միմյանց հետ համեմատել Է ութ ձեոագիր ընդօրինակություն (հնագույնը՝ 1283 թ.), խմբավորել ըստ տեսակի (առասպելականք, բարոյականք, ստեղծականք), օժտել այլընթերցումներով, կցել առարկայական ցանկ և հրատարակել որպես «Գրական հուշարձաններ» մատենաշարի անդրանիկ հատոր (Երևան, 1951): Իսկ հետագայում, 1987 թվականին հրատարակվել է «Մխիթար Գոշի «[[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագրքի]]» բանասիրական քննություն» գիրքը:
 
Այդ գրքին հաջորդեցին տաղերգուներին նվիրված հատորները, որոնցից մեկի՝ [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]] աշխատասիրողը դարձյալ Էմանուել Պիվազյանն է (Երևան, 1960)։ Պիվազյանը կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, դրանցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը:
 
Էմանուել Պիվազյանը կատարել է նաև խմբագրական աշխատանքներ: Նրա և Հ. Անասյանի խմբագրությամբ են լույս տեսել Վ. Հակոբյանի կազմած «Կանոնագիրք հայոց» երկու ծավալուն հատորները, նա էր համալսարանի հայագիտական կենտրոնի հրատարակությունների նախաձեռնողներից մեկն ու խմբագիրը, Ա. Ղանալանյանի «Հայ գրականությունը և բանահյուսությունը» գրքի խմբագրող-ծանոթագրողը:
== Աղբյուրներ ==
* Վ. Ս. Նալբանդյան, Պ. Մ. Մուրադյան «Էմանուել Արզումանի Պիվազյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1995, էջ 269-270
{{DEFAULTSORT:Պիվազյան, Էմանուել}}
 
{{DEFAULTSORT:Պիվազյան, Էմանուել}}
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:1920 ծնունդներ]]