«Հյուսիսային Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 60.
}}
 
'''Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը''' ({{lang-ko3|조선 민주주의 인민 공화국|朝鮮民主主義人民共和國}}, [[հանգըլ]]՝ 조선민주주의인민공화국, [[հանջա]]՝ 鮮民主主義人民共和國), '''ԿԺԴՀ''', '''Հյուսիսային Կորեա''', [[պետություն]] [[Արևելյան Ասիա]]յում՝ [[Կորեական թերակղզի|Կորեական թերակղզու]] հյուսիսային մասում։ Սահմանակցում է [[Չինաստան]]ի հետ հյուսիսում, [[Ռուսաստան]]ի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է [[Կորեայի Հանրապետություն|Կորեայի Հանրապետության]] (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է [[Կորեայի ապառազմականացված գոտի|ապառազմականացված գոտով]]։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է [[Դեղին ծով|Դեղին]], արևելքից՝ [[Ճապոնական ծով]]ըց։ Մայրաքաղաքը [[Փհենյան]]ն է։
 
[[1910]] թվականին [[Ճապոնիայի Կայսրություն|Կայսերական Ճապոնիա]]ն Կորեական թերակղզին [[Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ|բռնակցում է իր կայսրության]]ը։ [[1945]] թվականին, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ աշխարհամարտ]]ի ավարտից և [[Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիր|Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրում]]ից հետո, երկիրը, [[38-րդ հյուսիսային զուգահեռական]]ի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ [[1948]] թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ [[1950]] թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է [[Կորեական պատերազմ]]ը։ [[1953]] թվականին [[Կորեայի զինադադարի համաձայնագիր|կնքվում է զինադադար]] (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի<ref>{{cite news|url=http://www.foxnews.com/story/0,2933,528320,00.html|title=ԱՄՆ. Հ. Կորեան մեծացնում է Գորիլյան պատերազմի հնարավորությունը|agency=«[[Ասոշիեդ պրես]]»|date=հունիսի 23, 2009|publisher=FOX News Network, LLC|accessdate=}}{{ref-en}}</ref>)։ [[1991]] թվականին երկու պետություններն էլ դառնում են [[ՄԱԿ]]-ի անդամ<ref>{{Cite news|url=http://www.nytimes.com/1991/05/29/world/north-korea-reluctantly-seeks-un-seat.html|title=Հյուսիսային Կորեան դժկամորեն նստատեղ է փնտրում ՄԱԿ-ում|last=Սանգեր|first=Դեյվիդ|date=մայիսի 29, 1991|publisher=«The New York Times Company»|accessdate=}}{{ref-en}}</ref>։