«Ենովք Տեր-Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
 
==Կենսագրություն==
Տեր-Հակոբյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, հոգևորական Հակոբ Տեր-Հակոբյանի ընտանիքում: Վանի պաշարումից հետո, [[1915]] թվականին նրանց ընտանիքը [[Մեծ եղեռն|եղեռն]]ից մազապուրծ՝ հանգրվանել է [[Երևան]]ում: Ցեղասպանության արհավիրքները, ծնողների տանջալից մահը՝ արմատացած նրա հիշողություններում, հետագայում արտացոլվում են նրա կտավներում ու փորագրություններում: Արվեստի դասեր է ուսանել [[Թիֆլիս]]ում, այնուհետև աշխատել [[Մերձավոր Արևելք]]ի օգնության հիմանդրամում, 1918-1923 թվականներին եղել է [[Նոր Բայազետ]]ի, Երևանի որբանոցների տնօրեն: [[1921]] թվականի [[Փետրվարյան ապստամբություն|Փետրվարյան ապստամբության]] ժամանակ անցել է զինվորական ծառայության, բոլշևիկներից Երևանի պաշտպանության ժամանակ ոտքին հրազենի վնասվածք է ստացել և ամբողջ կյանքի ընթացքում կաղ է մնացել՝ հրազենի փամփուշտը ոտքում:
 
[[1923]] թվականի [[նոյեմբերի 1]]-ին գաղթել է [[Նյու Յորք]]: Ուոթերթաունում հանդիպել է [[Արշիլ Գորկի|Արշիլ Գորկուն]], ով նրա համար աշխատանք է գտել [[կաուչուկ]]ի գործարանում: [[1926]] թվականին հաճախել է Մասաչուսեթսի արվեստի դպրոցի նկարչության ու գծանկարչության երեկոյան դասընթացներին: 1930-ական թվականներին հադնես է եկել խմբակային և անհատական ցուցահանդեսներով: Ուոթերթաունում բնակվելու տարիներին [[1939]] թվականին աշխատել է Works Progress Administration-ում և ստեղծել է «Գիշերն աքսորավայրում» փորագրությունը, որն արտացոլում է հայ ընտանիքի կացությունը: Նույն անվանումով նա ստեղծել է նաև կտավ:
 
== Երաժշտական գործունեություն ==
1942 թվականին Հայմեն Բլումը Ենովքին ծանոթացնում է [[Ալան Հովհաննես]]ի հետ, ով, տպավորված Ենովքի ձայնով և ավանդական հայկական ժողովրդական երաժշտության մասին նրա գիտելիքներով, ձեռնամուխ է լինում Ենովքի երաժշտության ձայնագրմանն ու նոտագրմանը: Նրանց ընկերության արդյունքում ստեղծվել է Opus 176, #2 «Ենովք» (Տրուբադուր), որը 2011 թվակականին Ալան Հովհաննեսի ծննդյան 100-ամյակի միջոցառման ժամանակ Բերկլիում (Կալիֆորնիա) կատարել է [[:en:Շահան Արծրունի|Շահան Արծրունին]]:
 
1943 թվականին Ենովքը թողարկել է իր առաջին ալբոմը, որն ընդգրկում է ժողովրդական 8 երգ: Նույն թվականի ձմռանը նա տեղափոխվում է Ֆրեզնո և շարունակում նկարել ու փորագրել: Ֆրեզնոյում ծանոթանում է [[Ուիլյամ Սարոյան]]ի հետ: Դեկտեմբերին թողարկում է երկրորդ ալբոմը:
 
Տեր-Հակոբյանի երգերը թողարկվել են «Աշուղ ռեքորդս» պիտակով: 1947 թվականին համերգով հանդես է եկել Կարնեգի հոլում:
Տող 39.
 
== Ընտանիք ==
1948 թվականի օգոստոսի 28-ին ամուսնացել է երեք տղաների մայր, այրի Նվարդ Կալաչյանի հետ: Բնակվել են Նյու Յորքում: Տան բակում Ենովքը ստեղծել է քանդակներ՝ քարե Արարատ լեռ, Վանա և Սևանա լճեր և այլն:
 
== Մահը ==
Տող 51.
*[http://www.armenianmusicpreservation.org/artists/yenovk-der-hagopian/ AMP: Armenian Music Preservation]
*[https://www.youtube.com/watch?v=fuhJRxNNuwc Art star: Yenovk der Hagopian]
 
{{DEFAULTSORT:Տեր-Հակոբյան, Ենովք}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]