«Առն. թագավորությունը ճամփեզրին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
|Վիքիպահեստ =
}}
'''«Առն. թագավորությունը ճամփեզրին»''' ( {{lang-sv|Arn - Riket vid vägens slut}}), շվեդացի ռեժիսոր Պիտեր Ֆլինտի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է [[2008]] թվականին ու համարվում է «[[Առն. Ասպետ-տաճարականը]]» կինոնկարի սիքվելը:
 
== Սյուժե ==
Առնը փախուստով փրկվում է սարանցիներից և ծանոթանում է նորվեգացու հետ: Պաշտպանում է խաղաղասեր բեդուիններին դաժան եվրոպացիներից: Սեսիլիային առաջարկում են դառնալ մայրապետ, նախորդի մահվանից հետո: Բայց նա հեռանում է տաճարից և ուղևորվում Կնուտ թագավորի և նրա ընկերուհի թագուհու պալատ:Այնտեղ հանդիպում է իր մեծ որդուն` Մագնուսին: Խաչակիրների վրա (ինչպես նաև Առնի) հարձակվում է Սալադինների բանակը: Սարացինները հաղթում են: Խնջույքի ժամանակ Մագնուսի` Առնի որդու, ու մի դանիացու միջև տեղի է ունենում կարճատև ընդհարում, որի ժամանակ դանիացին ասում է, որ Մագնուսի հայրը անհայտ կորած է: Առնը վնասվածքից հետո արթնանում է Դամասկոսում` Սալահ ադ-Դինի տանը: Նրանք փոխանակվում են բարիքներով, ու Սալահ ադ-Դինը նրան ուղարկում է տուն: Սեսիլիան տխրությամբ վերադառնում է տաճար, սակայն դարպասների մոտ նրան հասնում է Առնը: Ամուսնություն, առաջին ամուսնական գիշեր: Նոր տան ու գյուղակի կառուցում: Հղիություն:
 
6 տարի անց: Դանիացին, որի հետ խնջույքի ժամանակ վիճել էր Մագնուսը, հայտնում է Առնի գյուղակի տարածքների կառավարման իրավունքների մասին: Կնուտը մահանում է ծանր հիվանդությունից: Նոր արքան տրամադրված է Առնի դեմ ու ցանկանում է սպանել նախկին թագավոր Կնուտի երեխաներին: Սակայն Առնի ասպետը, որն ուղարկվել էր, որպեսզի պաշտպանի մահացած Կնուտի երեխաներին, հրաժարվում է խեղդել Կնուտի երեք որդիներին: Առնի մարտիկը սպանում է ուղեկիցներին: Նավակի վրա վիճաբանության հետևանքով վիրավորում են Բլանկայի (Կնուտի այրու) տղաներից մեկին: Երեխաները մարտիկների հետ գալիս են գյուղակ, սակայն փոքր որդին, արդեն մահացած է: Առնը գնում է կռվի: Բոլորին հաղթում է: Վերադառնում է, ասում. «Հիմա կլինի խաղաղություն», ընկնում ու մեռնում է վիրավորվելու հետևանքով: Նրա թաղման արարողությունը: