«Արթուրի մահը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կազմությունը: վրիպակ, կետադրություն
→‎Աղբյուրներ: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 29.
Մինչև Մելորին, արդեն գոյություն ունեին անգլալեզու ոչ քիչ արթուրյան վեպեր (մինչ մեզ հասել են մոտավորապես երեսունը), բայց չկար ոչինչ, որ նման լիներ ֆրանսիական ընդհանրական «Վուլգատներ» ժողովածուին: Մելորին անմիջականորեն օգտագործել է երկու նույնանուն պոեմներ («Արթուրի մահը»), առաջինը` [[XIV-րդ դար|XIV]] դարի երկրորդ կեսին ալիտերատիվ ոճով, իսկ երկրորդը` ութտողանոց բանաստեղծություն, շուրջ 1400 հատ:
 
Մելորիի նորաբանությունը կայանում է նրանում, որ նա գրում էր արձակ (բրետոնական շրջանի անգլիական վեպերից մինչև Մելորին գրվել է միայն մեկը` «Մերլին» «Վուլգատներ» երկրորդ վեպի համարյա բառացի թարգմանությունը, «Արթուրի մահը»-ից 20 տարի առաջ): Ըստ ֆրանսիական աղբյուրների` Մելորին բոլոր դեպքերում կրճատում է երբեմն շատ զգալի («Տրիստրչամի մասին գիրը» փոքրացվել է վեց անգամ): Այն, ինչը նրա նախորդների մոտ զբաղեցրել է տաս էջ, նա շարադրում է մի քանի տողում:
 
Իր նախաբանում Ուիլյամ Կոկստոնը նշում է, որ մինչ Մելորին, Արթուր արքայի մասին անգլալեզու գրականություն գոյություն չուներ. «Շատ փառահեղ ֆրանսերեն գրքեր են գրվել նրա ու նրա ազնվազարմ ասպետների մասին, ես տեսել եմ ու կարդացել նրանք, սակայն մայրենի լեզվով դրանք չկային:… կան նաև անգլալեզու, բայց ոչ բոլորը:»