«Ագեվազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 43.
Պտղաբերության ժամանակ միջինը մեկ արուին հասնում է քսան էգ կենգուրու։ Ահա թե ինչու են նրանք զուգավորվելուց առաջ միմյանց հետ ընդհարվում։ Արու կենգուրուները ընդհարվում են՝ հենվելով իրենց պոչի վրա՝ միմյանց առջևի և հետևի թաթերով հարվածներ տալով։ Հաղթողը զուգավորվում է էգի հետ։
* Սեռական հասունացում. Վերարտադրության տվյալները տարբերվում են կախված տեսակներից։ Կարմրահեր կենգուրույի դեպքում արուների մոտ սեռական հասունացումը սկսվում է 24 ամիս հետո, իսկ էգերի մոտ 14-22 ամիս հետո։ Մեծ երաշտների ժամանակ էգերն ինքնաբերաբար դառնում են անպտղաբեր։
* Սիրո շրջան. Զուգավորումը տեղի է ունենում կլոր տարի։
* Հղիության շրջան. Հղիության շրջանը տարբեր է՝ կապված տեսակներից 29-38 օրվա սահմաններում։ Այնուհետև փոքրիկը, որը սկզբնական շրջանում կշռում է 1 գր, իսկ հասակը 2-3 սմ, իրականում սնվում է ամնիոտիկ հեղուկով լի պարկի մեջ։ Պատռելով պարկը փոքրիկը կառչում է մոր մորթուց, որպեսզի հնարավորին չափ շուտ բարձրանա մոր գրպանը։
* Պարկի տարողությունը. Պարկի մեջ կարող է տեղավորվել նաև երկրորդ ձագուկը՝ դեռ առաջինը դուրս չեկած։ Սա թույլ է տալիս հաղթահարել մանկական մահացությունը կյանքի ծայրահեղ պայմանների պարագայում։
Տող 49.
 
=== Ծնունդ ===
Ինչպես բոլոր պարկավոր կենդանիները, այնպես էլ կենգուրուները նորածիններին լույս աշխարհ են բերում չորս շաբաթական սաղմի վիճակում, որի զարգացման շրջանը հավասարազոր է մարդու ութ շաբաթական սաղմին։ Այս փուլում նրա հասակը ոչ ավելի է քան 2 սմ, իսկ քաշը՝ մեկ գրամ։ Որպեսզի մոր պարկի մեջ մտնի, նա սողում է մոր մորթու վրայով։ Նրան օգնելու համար մայրն իր թքով նրա համար ճանապարհ է բացում։ Մոր պարկը գտնվում է փորից 30 սմ դեպի վեր բացվածքով։ Այն պարունակում է չորս պտուկ, որը կաթ է արտադրում և, որի բաղադրությունը տարբերվում է՝ կախված մորթուց և զարգացման չափսից։ Սկզբում այն հարուստ է շաքարով, իսկ դառնում է ավելի հարուստ պրոտեիններով՝ նպաստելով ուղեղի և վերջույթների զարգացմանը, իսկ հետագայում ճարպը նպաստում է նրա ակտիվ գործունեությանը։ Այս փուլում թոքերը դեռ զարգացած չեն, սակայն կարմիր մարմինը կենդանի է, որի միայն առաջնային վերջույթներն են զարգացած և ծածկված են բազմաթիվ անոթներով, որպեսզի ընդունեն իրենց անհրաժեշտ թթվածինը։ Մոր գրպանում փոքրիկը կախվում է պտուկից և բաց չի թողնում իր մնալու վայրը, մինչև որ ի վիճակի չի լինում ինքնուրույն սնվելու։ Նա առաջին անգամ իր գլուխը դուրս է հանում գրպանից 5-6 ամսականում։ Դուրս գալու ժամանակ նա կշռում է 3,5 կգ, իսկ վերջնականապես գրպանը լքում է երեք ամիս հետո։ Նրանք սնվում են մոր կրծքով համարյա մեկ տարի։ Նրանք հասուն են համարվում տասնութ ամսականում։ Էգը մի սաղմը պահում է իր արգանդում, փոքրիկին իր գրպանում կերակրելու ժամանակ, որպեսզի որևէ պատահարի հետևանքով կորստի ժամանակ զարգանա պահեստային սաղմը։
 
== Ապրելակերպ ==
Տող 58.
 
=== Տեղափոխվել ===
Կենգուրուները տեղից տեղ են տեղափոխվում նուրբ ցատկերով, նրանց արագությունը տարբեր է լինում. առհասարակ 20-30 կմ/ժ, կարող են նաև անցնել մեծ հեռավորություններ՝ կատարելով փոքրիկ ցատկեր։ Նրանք վազում են ձիուց արագ։ Կարող են կատարել նաև 3,5 մ բարձրությամբ և 13 մ երկարությամբ տպավորիչ ցատկեր։ Ցատկել չեն կարողանա, եթե պոչը գետնից բարձր լինի, քանի որ հենց պոչն է օգնում նրանց ցատկել։ Վտանգի դեպքում նրանք կարող են միջինը 50-60 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույնը՝ 80-90 կմ/ժ։ Հասուն կենգուրուները գիշատիչներին հաղթում են շնորհիվ իրենց ուժի, մեծ արագության և ցատկելու ճարպկության, նրանք կարող են թաթի ուժեղ հարվածով սպանել մեկ դինգոյի։ Նրանց կայծակնային ցատկերը շփոթեցնում են գիշատիչներին, որոնցից խույս տալու ժամանակ նրանք նույնիսկ հաջողեցնում են ավազ շփել նրանց աչքերին։
 
== Տեսակներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագեվազ» էջից