«Կարակումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎top: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Turkmenistan satellite photo.jpg|մինի|աջից|Թուքմենական Կարակումներ]]
'''Կարակումներ Թուրքմենական''', ավազային անապատ [[Միջին Ասիա]]յի հարավում։ Զբաղեցնում են Թուրքմենական տարածքի հիմնական մասը։ Գտնվում են [[Սարիղամիշի իջվածք]]ի, [[Ամուդարյայի հովիտ|Ամուդարյայի հովտ]]ի, [[Կարաբիլ]] և [[Բադխիզ]] բարձունքների, [[Կոպետդաղի հարթավայր|Կոպետդաղի]] մերձլեռնային հարթավայրի ու [[Արևմտյան Ուզբո]]յի հնահունի միջև։ Տարածությունը մոտ 350 000 կմ² է։ Բաղկացած են Անդրունգուզյան, Կենտրոնական և Հարավ-Արևելյան կարակումներից։ Բլրաշատ, խիստ կտրտված թեք հարթավայր է՝ կազմված ավազային նստվածքներից։ Բնորոշ են [[թակիր]]ներն ու [[շոռ]]երը։ Տարածքի 5%-ը զբաղեցնում են [[բարխան]]ները, մեծ մասը՝ բջջաթմբային կիսաբուսածածկ [[ավազուտ]]ները։ [[Կլիմա]]ն խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5° -3 °C է, հուլիսինը՝ 28°-34 °C, տարեկան տեղումները՝ 60—150 մմ։ Կարակումների հյուսիս-արևելյան սահմանով է հոսում [[Ամուդարյա]]ն։ [[Թեջեն]]ն ու [[Մուրղաբ]]ը կորչում են ավազուտներում։ Կարակումները հարուստ են գրունտային ջրերով։ Տարածված են մոխրահողերը, իջվածքներում՝ աղուտներն ու թաքիրները։ Տարածքը գարնանը ծածկվում է էֆեմերային բուսականությամբ։ Կենդանիներից կան [[ջեյրան]], գայլ, շատ են [[կրծողներ]]ը, թռչուններն ու [[սողուն]]ները։ Կարակումները օգտագործվում են որպես [[արոտավայր]]։ Կարակումները հարուստ են նավթով, [[Ծծումբ|ծծմբ]]ով, գազով։ Կան անասնապահական տնտեսություններ, ջրհորներ, կառուցվել են ջրանցքներ ([[Կարակումի ջրանցք]]), գազամուղներ (Միջին Ասիա-Կենտրոն)։ Անտառապատվում են ավազուտները։ Այստեղ է աշխարհում հնագույն՝ Թուրքմենականի ԳԱ Ռեպետեկի գիտահետազոտական ավազային կայանը։
 
{{Աշխարհի անապատներ}}