«Օվկիանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,Ա → մ, Ա (10) oգտվելով ԱՎԲ
→‎top: մանր-մունր, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
''Օվկիանիա'' եզրն ունի 2 իմաստ։ Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն [[Խաղաղ օվկիանոս]]ի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը։ Օվկիանայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիա մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներով։ Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային ջերմասեր բույսերի մշակման համար։
Խաղաղ օվկիանոսում, Ավստրալիա մայրցամաքից հյուսիս և արևելք, ցրված են բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր, որոնց ընդհանուր անվանումը Օվկիանիա է. կղզիների թիվը 10 000 է, ընդհանուր տարածքը՝ 1300 հզ.քառ. կմ, որի 80% -ը զբաղեցնում են Նոր Գվինեա և Նոր Զելանդիա կղզիները։ Տարածաշրջանը ներառում է Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան և 23 կղզային ու կղզախմբային ինքնիշխան պետություններ, այլ երկրների պատկանող տարածքներ։
Օվկիանիայի կղզիներն ունեն մայրցամաքային ( Նոր Գվինեա, Նոր Զելանդիա), հրաբխային (Հավայան, Սամոա, Մարկիզյան) և բուստային( Մարշալյան, Կարոլինյան, Գիլբերտի, Նաուրու) ծագում։ Այս կղզիները բաժանվում են 3 խոշոր կղզիախմբերի՝ Մելանեզիա, Միկրոնեզիա և Պոլինեզիա։
Մելանեզիան (հունարեն՝ սև կղզիներ ) ընդգրկում է Ավստրալիային հարող խոշոր կղզիները՝ Նոր Գվինեա, Բիսմարկի, Սողոմոնյան, Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնիա, Ֆիջի և այլ կղզիներ :
Միկրոնեզիան ( հունարեն՝ փոքր կղզիներ) ներառում է Մարիանյան, Մարշալյան, Կարոլինյան, Նաուրու և այլ կղզիներ։
Պոլինեզիան հունարեն՝ բազմաթիվ կղզիներ ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային շրջանների Հավայան, Տոնգա, Տուամոթու, Տուվալու, ՙԿուկի, Զատկի և այլ կղզիներ։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օվկիանիա» էջից