«Հյուսիսային Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 62.
'''Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը''' ({{lang-ko3|조선 민주주의 인민 공화국|朝鮮民主主義人民共和國}}, [[հանգըլ]]՝ 조선민주주의인민공화국 [[հանջա]]՝ 鮮民主主義人民共和國), '''ԿԺԴՀ''', '''Հյուսիսային Կորեա''', [[պետություն]] [[Արևելյան Ասիա]]յում՝ [[Կորեական թերակղզի|Կորեական թերակղզու]] հյուսիսային մասում։ Սահմանակցում է [[Չինաստան]]ի հետ հյուսիսում, [[Ռուսաստան]]ի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է [[Կորեայի Հանրապետություն|Կորեայի Հանրապետության]] (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է [[Կորեայի ապառազմականացված գոտի|ապառազմականացված գոտով]]։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է [[Դեղին ծով|Դեղին]], արևելքից՝ [[Ճապոնական ծով]]ըց։ Մայրաքաղաքը [[Փհենյան]]ն է։
 
[[1910]] թվականին [[Ճապոնիայի Կայսրություն|Կայսերական Ճապոնիա]]ն Կորեական թերակղզին [[Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ|բռնակցում է իր կայսրության]]ը։ [[1945]] թվականին, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ աշխարհամարտ]]ի ավարտից և [[Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիր|Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրում]]ից հետո, երկիրը, [[38-րդ հյուսիսային զուգահեռական]]ի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ [[1948]] թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ [[1950]] թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է [[Կորեական պատերազմ]]ը։ [[1953]] թվականին [[Կորեայի զինադադարի համաձայնագիր|կնքվում է զինադադար]] (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի<ref>{{cite news|url=http://www.foxnews.com/story/0,2933,528320,00.html|title=ԱՄՆ. Հ. Կորեան մեծացնում է Գորիլյան պատերազմի հնարավորությունը|agency=«[[Ասոշիեդ պրես]]»|date=հունիսի 23, 2009|publisher=FOX News Network, LLC|accessdate=}}{{ref-en}}</ref>)։ [[1991]] թվականին երկու պետություններն էլ դառնում էեն [[ՄԱԿ]]-ի անդամ<ref>{{Cite news|url=http://www.nytimes.com/1991/05/29/world/north-korea-reluctantly-seeks-un-seat.html|title=Հյուսիսային Կորեան դժկամորեն նստատեղ է փնտրում ՄԱԿ-ում|last=Սանգեր|first=Դեյվիդ|date=մայիսի 29, 1991|publisher=«The New York Times Company»|accessdate=}}{{ref-en}}</ref>։
 
ԿԺԴՀ-ն ներկայանում է որպես ինքնապավեն [[Սոցիալիզմ|սոցիալիստական]] պետություն, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է [[Տոտալիտարիզմ|ամբողջատիրական]] [[բռնապետություն]]<ref>{{Cite news| url = http://www.economist.com/media/pdf/DEMOCRACY_TABLE_2007_v3.pdf| title=Ժողովրդավարության ինդեքս 2006| accessdate= |year=2007 |format=PDF |publisher=Economist Intelligence Unit}} Հյուսիսային Կորեան վերջին հորիզոնականում է (167){{ref-en}}</ref>։ Բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ Հյուսիսային Կորեային ներկայացնում են որպես [[Ստալինիզմ|ստալինիստական]] պետություն, երկրի անդրանիկ գերագույն առաջնորդ [[Կիմ Իլ Սոնգ]]ի (Կիմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված [[անձի պաշտամունք]]ի պատճառով<ref>{{Cite news| url=http://www.timesonline.co.uk/tol/news/world/asia/article2388356.ece| title=Հյուսիսային Կորեայի միջուկային «գործարքը» Ճապոնիային ջղագրգիռ վիճակում է թողնում| accessdate=| last=Փերի| first=Ռիչարդ Լլոյդ| authorlink=| date=սեպտեմբերի 5, 2007| work=The Times| location=Լոնդոն}}{{ref-en}}</ref><ref>{{cite web| url=http://socialistworld.net/eng/2003/02/08korea.html| title=Կորեական ճգնաժամը| accessdate=| last=Ուոլշ| first=Լին| authorlink=| date=փետրվարի 8, 2003| work=«CWI online: Socialism Today», ամսագիր, 2003 թ. փետրվար | publisher=}}{{ref-en}}</ref>։ Միջազգային կազմակերպությունների շրջանում բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել նաև [[մարդու իրավունքներ]]ի բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում<ref>{{cite web|title=World Report 2014: Հյուսիսային Կորեա|work= [[Human Rights Watch]]|url=http://www.hrw.org/world-report/2014/country-chapters/north-korea|accessdate= նոյեմբերի 1, 2014}}{{ref-en}}</ref>։ Իշխանությունը պատկանում է [[Կորեայի բանվորական կուսակցություն|Կորեայի բանվորական կուսակցության]]ը, որը ղեկավարվում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել<ref name=parlunion5>{{cite web|title=Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պառլամենտական համակարգը | publisher= | work=Constitutional and Parliamentary Information | url=http://www.asgp.info/Resources/Data/Documents/CJOZSZTEPVVOCWJVUPPZVWPAPUOFGF.pdf |format=PDF| accessdate=1 October 2010 |page=5|archiveurl=https://web.archive.org/web/20120303054935/http://www.asgp.info/Resources/Data/Documents/CJOZSZTEPVVOCWJVUPPZVWPAPUOFGF.pdf|archivedate=2012-03-03}}{{ref-en}}</ref>։