«Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 2.
'''Ե, ե''', հայկական այբուբենի հինգերորդ տառը. անվանումը՝ '''եչ'''. սերում է հունական նախատիպարից, թվային արժեքն է հինգ, հինգերորդ։
 
Հին գրական [[հայերեն]]ի [[այբբենական համակարգ]]ում Ե-ի դերն էր առաջնային շարքի միջին բարձրացման [[ձայնավոր]] [[հնչույթ]]ի արտահայտումը։ Ետգրաբարյան հայերենում ամենուր, հին, ավանդական (մեսրոպյան) [[ուղղագրություն|ուղղագրության]] գործառույթներում այն պահպանեց իր այբբենական արժեքը. արևելահայ նոր ուղղագրության համաձայն, ինչպես և նոր այբբենական համակարգում այն իր հին նշանակությունը պահպանում է առաջնային շարքի միջին միջին բարձրացման ձայնավորի (նաև պայմանականորեն '''է→ե''' [[հնչյունափոխություն|հնչյունափոխությամբ]] գոյացածի) համար, ինչպես՝ '''ձեր, մեկ, վեր, (կէս), կես, (մէջ)→մեջ, (սէր)→սեր''', բացի բառասկզբի դիրքից, ուր այդ նշանակությամբ գործառում է '''է''' տառը ('''էջ, էակ''', ստուգաբանական գրությամբ՝ '''մանրէ, որևէ''' և այլն)։ Բառասկզբի դիրքում, բառամիջում ու բառավերջում ձայնավորից հետո ե-ն այժմ արտահայտում է '''յե''' [[երկհնչյուն]]ը ('''ես, երգ, երկիր, ամենաերկար''')։ '''Եմ''' [[օժանդակ բայ]]ի եզակի առաջին և երկրորդ դեմքի, իսկ հոգնակիի բոլոր ձևերում այս տառը հանդես է գալիս բառասկզբի դիրքում `՝ ավանդական գրության սկզբունքով ('''եմ, ես ենք, եք, են'''), թեև իբրև վերջահար տարրեր հնչյունաբառում`հնչյունաբառում՝ [[բաղաձայն]]ից հետո դրանք արտասանվում են պարզ ձայնավորով, ձայնավորից հետո՝ երկհնչյունով՝ '''յե'''. գրելու (յ) եմ, տղա (յ) ես։
 
Բառամիջում և բառավերջում, բացի կանոնից բխող սահմանափակումից, ե-ն համահունչ է [[է]]-ին (գետ, հերոս, բազե, թե)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ե» էջից