«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 3.
 
== Ողնուղեղի զարգացում ==
Ողնուղեղը ֆիլոգենետիկորեն ([[նշտարիկ]]ի իրանային ուղեղը) երևան է գալիս [[նյարդային համակարգ]]ի զարգացման երրորդ էտապում (խողողակավոր նյարդային համակարգ)։ Այդ ժամանակ [[գլխուղեղ]] դեռևս չկա, ուստի իրանային ուղեղը ունի օրգանիզմի բոլոր պրոցեսները`պրոցեսները՝ և վեգետատիվ, և անիմալ (ընդերային և մարմնային կենտրոններ) կարգավորող կենտրոններ։ Մարմնի հատվածավոր կառուցվածքին համապատասխան իրանային ուղեղն ունի հատվածավոր կառուցվածք։ Այն բաղկացած է իրար միացած նևրոմերներից, որոնց սահմաններում միակցվում է պարզագույն [[ռեֆլեկտոր ուղեղ]]ը։ Մետամեր կառուցվածք ունի նաև մարդու ողնուղեղը, որով և պայմանավորված է նրա օրգանիզմում գոյություն ունեցող կարճ ռեֆլեկտոր ուղեղի առկայությունը։
 
[[Ձկներ]]ի գլխուղեղի հանդես գալու ([[ցեֆալիզացիա]]յի էտապ) և հետագա զարգացմանը զուգընթաց [[ցամաքային կենդանիներ]]ի գլխուղեղում հանդես է գալիս ամբողջ [[օրգանիզմ]]ը կարգավորող բարձրակարգ [[կենտրոն]]ներ, իսկ ողնուղեղը ընկնում է ենթակա դրության մեջ։ Ողնուղեղը մնում է ոչ միայն որպես հատվածային ապարատ, այլև դառնում է ծայրամասից գլխուղեղ և հակառակ ուղղությամբ գրգիռներ հաղորդող [[օրգան]], և նրա մեջ են զարգանում երկկողմանի կապերը գլխուղեղի հետ։ Որքան շատ է զարգանում գլխուղեղը. այնքան ողնուղեղի զարգացումը ավելի շատ է կախված մնում նրանից։ Օրինակ`Օրինակ՝ գլխուղեղի կեղևի և նրա մեջ գտնվող շարժիչ [[նեյրոն]]ների (բացի [[բրգային բջիջներ]]ի) զարգացմանը զուգընթաց զարգանում են նրանից սկսվող թելերի համակարգերը (բրգային համակարգ)։ Քանի որ նոր կեղևն առաջանում է կաթնասուների մոտ, ուրեմն բրգային համակարգը ողնուղեղում հանդես է գալիս միայն այդ կենդանիների մոտ և կատարյալ զարգացմանն է հասնում մարդու մոտ`մոտ՝ մեծ ուղողի կեղևի ամենաբարձր զարգացմանը համապատասխան, որտեղից և սկիզբ է առնում բրգային ուղին։ Այսպիսով, ողնուղեղի [[էվոլուցիա]]յի ընթացքում առաջանում են երկու ապարատներ`ապարատներ՝ մեկը ավել հին, ողնուղեղի սեփական կապերի հատվածավոր ապարատն է, իսկ երկրորդը`երկրորդը՝ ավելի նոր, գլխուղեղի հետ կապվող երկկողմանի հաղորդչական ուղիների ապարատը։ Կառուցվածքի այսպիսի սկզբունք նկատվում է նաև մարդու մոտ։
 
Իրանային ուղեղի առաջացման գործում վճռական գործոն է հանդիսանում շարժման միջոցով շրջապատի միջավայրին հարմարվելը։ Ուստի ողնուղեղի կառուցվածքը ցույց է տալիս կենդանու տեղաշարժման միջոցը։ Օրինակ, [[սողուններ]]ի (չունեն [[վերջույթ]]ներ և սողում են ամբողջ մարմնով. օրինակ, [[օձեր]]ը) ողնուղեղն ամբողջ երկարությամբ զարգացած է հավասարաչափ և չունի հաստացումներ։ Վերջույթերից օգտվող կենդանիների մոտ առաջանում են երկու հաստացումներ, ընդ որում, եթե ավելի զարգացած են [[առջևի վերջույթներ]]ը (օրինակ, [[թռչուններ]]ի թևերը), ապա գերակշռում է ողնուղեղի առաջային (վզային) հաստացումը, եթե ավելի զարգացած են հետին վերջույթները (օրինակ, [[ջայլամ]]ինը), ապա մեծացած է հետին (գոտկային) հաստացումը, իսկ եթե քայլելուն մասնակցում են և’ առաջին, և’ հետին վերջույթները հավասարապես (չորքոտանի [[կաթնասուններ]]), ապա երկու հաստացումներն էլ զարգացած են միատեսակ։ Ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, ավելի բարդ գործունեության հետ կապված մարդու ողնուղեղի պարանոցային հաստացումն ավելի է զարգացել, քան գոտկայինը։
Տող 11.
[[Ֆիլոգենեզ]]ի նշված գործոնները դեր են խաղում նաև ողնուղեղի [[օնտոգենեզ]]ում։ Ողնուղեղը զարգանում է ուղեղային խողովակի հետին հատվածից (առջևինից զարգանում է գլխուղեղը)։ Խողովակի ներքին մակերեսին, նրա յուրաքանչյուր կողքային պատի վրա ի հայտ են գալիս սահմանային ակոսներ (sulcus limitans), որոնք խողովակը ներսից բաժանում են փորային ու մեջքային մասերի։ Փորային բաժնից գոյանում են ողնուղեղի գորշ նյութի առաջնային սյուները (շարժիչ նեյրոնների բջջային մարմինները), նրանց հպված երկայնաձիգ նյարդաթելերի խրձերը և նշված նեյրոնների ելունները (շարժիչ արմատները)։ Մեջքային բաժնից առաջանում են [[գորշ նյութ]]ի հետի սյուները (զգացող նեյրոնների բջջային մարմինները), հետին պարանները (նեյրոնների ելունները)։
 
Այսպիսով, ուղեղային խողովակի փորային մասը սկզբնական շարժիչ շրջանն է, իսկ մեջքայինը`մեջքայինը՝ սկզբնական զգացողը։
 
Պետք է նկատել, որ ուղեղային խողովակի պատերի ներքին երեսով ձգվող սահմանային ակոսները (sulcus limitans) շարունակվում են նաև խողովակի գանգային մասի մեջ, այսնպես որ այդ բաժանումն զգացող և շարժիչ շրջանների տարածվում է ուղեղային խողովակի ամբողջ երկարությամբ և պահպանվում է գլխուղեղի ցողունի մեջ։
 
Երբ խողովակի կողմնային պատերը հաստանում են, նրա մեջքային և փորային պատերը ձգվում են ու խրվում նրանց արանքը. նրանք հետագայում առաջացնում են ողնուղեղի առաջային և հետային կպուկները, որոնք իրար են կապում ողնուղեղի աջ ու ձախ կեսերը։ Փորային և մեջքային մասերի համեմատությամբ կողմնային պատերի այդպիսի հաստացման շնորհիվ ողնուղեղն արտաքինից երկու երկայնաձիգ ակոսներով բաժանվում են աջ ու ձախ կեսերի։ Ուղեղային խողովակի պատերի աճման շնորհիվ նրա խոռոչը (կենտրոնական խողովակը) աստիճանաբար տեղ-տեղ նեղանում են, հատկապես պոչային ծայրում, և խցանվում է այնպես, որ այստեղ նյարդային հյուսվածքից առաջանում է մի բարակ երկորուկ`երկորուկ՝ ապագա սահմանային կամ տերմինալ թելը (filium terminale)։
 
Սկզբում`Սկզբում՝ ներարգանդային կյանքի երրորդ ամսում, ողնուղեղը գրավում է ամբողջ ողնաշարի խողովակը, այնուհետև ողնաշարն սկսում է ավելի արագորեն աճել, քան ողնուղեղը, որի հետևանքով վերջինիս ծայրը աստիճանաբար տեղափոխվում է վեր (գանգի ուղղությամբ), ըստ որում սահմանային թելը ձգվում է որպես բարակ թել։ Ծնվելու ժամանակ ողնուղեղի ծայրը գտնվում է գոտկային III ողնի բարձրության վրա, իսկ հասուն մարդունը հասնում է I և II գոտկային ողների բարձրությանը։ Ողնուղեղի այդ ձևի բարձրացման շնորհիվ (ascensus medullae spinales) նրանից դուրս եկող նյարդամատները ընդունում են թեք ուղղություն։
 
==Ողնուղեղի անատոմիան==
Տող 25.
[[Պատկեր:Medula.jpg|մինի|Մարդու ողնուղեղը]]
[[Պատկեր:Medulla spinalis - Section - English.svg|մինի|200px|աջից||Ողնուղեղի լայնական կտրվածքը]]
Ողնուղեղ (medulla spinalis). չափահասների ողնուղեղը տեղավորված է [[ողնաշարի խողովակ]]ում և առջևից հետ տափակացած մի երկար [[գլան]]աձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ`մոտ՝ 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է [[երկարավուն ուղեղ]]ի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)`՝ գոտկային II [[ող]]նի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով (conus medullaris): Այս փաստի գիտենալը ունի գործնական նշանակություն (որպեսզի [[ողնուղեղային հեղուկ]] վերցնելու կամ ողնուղեղի անզգայացման նպատակով գոտկային պունկցիայի ժամանակ ողնուղեղը չվնասեն, հարկավոր է ներարկիչի ասեղը մտցնել III և IV ողների փուշ ելունների արանքը): Conus medullaris – ից դուրս է գալիս սահմանային թելը (filium terminale), որը ողնուղեղի ստորին հետ աճած մասն է և վերին մասում է միայն ուղեղային նյութ պարունակում, ներքևում կազմված է ողնուղեղի պատյանների շարունակությունից։ Իր ստորին ծայրով ծայրային թելը կպչում է պոչուկի երկրորդ ողնին։ Ողնուղեղի ամբողջ երկարության վրա կա երկու հաստացում, որոնք համապատասխանում են վերին ու ստորին վերջույթների նյարդարմատներին. սրանցից վերինը կոչվում է պարանոցային (intumesentia cervicalis), իսկ ստորինը`ստորինը՝ գոտկային (intumesentia lumbalis) հաստացում։ Այս երկու հաստացումներից ավելի ծավալուն է գոտկայինը, իսկ ավելի դիֆերենցված`դիֆերենցված՝ պարանոցայինը, որը կապված է ձեռքի, որպես աշխատանքի օրգանի ավելի բարդ նյարդավորման հետ։
 
Ողնուղեղի յուրաքանչյուր կեսը բաժանում են երեք երկայնաձիգ պարանիկների (ճոպանների)`՝ առաջային (funiculus anterior), կողմնային (funiculus lateralis) և հետին (funiculus posterior): Հետին պարանիկը պարանոցային և վերին կրծքային բաժիններում (մոտավորապես Th5 սեգմենտի մակարդակին) մի միջանկյալ ակոսով`ակոսով՝ sulcus intermedius posterior, բաժանվում է երկու խրձերի`խրձերի՝ Գոլլի (fusciculus gracilis) և Բուրդախի (fusciculus cuneatus)։ Այս խրձերը նույն անուններով վերևում անցնում են երկարավուն ուղեղի հետին երեսը։
 
Ողնուղեղի վերը նշված կողմնային ակոսներից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները։ Յուրաքանչյուր նյարդարմատ բարակ նյարդաթելերի մի խուրձ է. նյարդաթելերը կազմված են նյարդային բջիջների ելուստներից։
Տող 33.
Առաջնային նյարդարմատը (radix dorsalis s. anterior) դուրս է գալիս առաջային կողմնային ակոսից և կազմված է շարժիչ նեյրոնի նեյրիտներից (կենտրոնախույս կամ էֆերենտ), որոնց բջիջների մարմինները գտնվում են ողնուղեղում, այն դեպքում, երբ հետին կողմնային ակոսից դուրս եկող հետին նյարդարմատը (radix posterior) պարունակում է նեյրոնների զգացող ելուններ (կենտրոնաձիգ կամ աֆերենտ), որոնց մարմինները գտնվում են ողնուղեղի (միջողային) հանգույցներում։
 
Ողնուղեղից մի փոքր դուրս զգացող և շարժիչ նյարդարմատները, մոտենալով իրար, կազմում են [[ողնուղեղային նյարդ]]ի ցողունը, որը նևրոպաթոլոգները առանձնացնում են պարանիկ անունով (funiculus)։ Պարանիկի բորբոքման դեպքում (ֆունիկուլիտ) միաժամանակ առաջանում են զգացող և շարժիչ շրջանների հատվածային խանգարումներ, արմատների հիվանդությունների ժամանակ ([[ռադիկուլիտ]]) նկատվում է միայն մեկ շրջանի`շրջանի՝ կամ զգացող, կամ շարժիչ, հատվածային խանգարում, իսկ նյարդաճյուղերի բորբոքման ժամանակ (նևրիտ) խանգարումը համապատասխանում է տվյալ նյարդի տարածման շրջանին։ Funiculus-ը սովորաբար շատ կարճ է, քանի որ նա շուտ դուրս է գալիս միջողնային անցքից, որից հետո միջողնային նյարդը բաժանվում է իր հիմնական ճյուղերին։
 
Քանի որ ողնուղեղը ողնաշարային խողովակից կարճ է, նյարդարմատների ծագման տեղը չի համապատասխանում միջողնային անցքերի մակարդակին։ Որպեսզի ընկնեն անցքերի մեջ, նյարդարմատներն ուղղվում են ոչ միայն ուղեղից դուրս, այլև ցած, ընդ որում ողնուղեղում իչքան ներքևից են սկսվում, այնքան վերընթաց են դառնում։ Գոտկային հատվածում նրանք իջնում են դեպի համապատասխան միջողնային անցքերը սահմանային թելիկին զուգահեռ (filium terminalet) և, շրջապատելով ու ողնուղեղային կոնը (conus medullaris), կազմում են նյարդաթելերի մի խուրձ, որը կոչվում է ձիու պոչ (cauda equina)։
Տող 43.
Գորշ նյութը տեղավորված է ողնուղեղի կենտրոնական մասում և շրջապատված է սպիտակ նյութով։ Նա կազմում է երկու անկանոն ձևի ուղղաձիգ սյուներ, որոնք տեղավորված են ողնուղեղի աջ ու ձախ կեսերում և միացած են իրար նեղ լայնական գորշ կպուկով (commissura grisea), որի կենտրոնու գտնվում է ողնուղեղի կենտրոնական նեղ խողովակը (canalis centralis )։ Վերջինս անցնում է ողնուղեղի ամբողջ երկարությամբ և պարունակում է ուղեղ – ողնուղեղային հեղուկ (liquor cerebrospinalis)։
 
Տարիքի հետ միասին կենտրոնական խողովակը (canalis centralis) նեղանում է և տեղ-տեղ խցանվում, այնպես որ 40 տարեկանից հետո (93%-ում) այն դադարում է ամբողջական խողովակ լինելուց։ Canalis centralis-ը գորշ կպուկը բաժանում է երկու մասի`մասի՝ առաջնային և հետին (commissura grisea anterior et posterior)։ Ճիշտ նույն ձևով էլ գորշ նյութի յուրաքնչյուր սյան մեջ լինում են 2 սյուներ`սյուներ՝ առաջային և հետին (commissura grisea anterior et columna posterior)։ Ողնուղեղի լայնական կտրվածքների վրա այս սյունակները ունեն եղջյուրների տեսք`տեսք՝ առաջային լայնացած (cornu anterius) և հետին (cornu posterius) սրացած։ Դրա շնորհիվ գորշ նյութի ընդհանուր տեսքը սպիտակ նյութի ֆոնի վրա նման է H տառի։
 
Գորշ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք խմբավորվում են [[կորիզ]]ների ձևով, որոնց դասավորությունը հիմնականում համապատասխանում է ողնուղեղի հատվածային կառուցվածքի և նրա նախնական եռանդամ [[ռեֆլեկտոր աղեղ]]ին։ Այս աղեղի առաջին զգացող նեյրոնը գտնվում է միջողնային հանգույցներում, ծայրամասային ելունը նյարդերի կազմի մեջ գնում է դեպի օրգաններն ու հյուսվածքները, որտեղ կապի մեջ են մտնում ընկալիչների հետ, իսկ կենտրոնական ելունը, մտնելով հետին զգացող նյարդի արմատի մեջ, ողնուղեղի հետին կողմնային ակոսի միջով թափանցում է ողնուղեղի մեջ, որտեղ միանում է հետին եղջյուրների բջիջների հետ։
Տող 62.
*Երկար կենտրոնաձիգ (զգացող, աֆերենտ) թելեր, որոնք կամ կազմում են միջողնային հանգույցներից ծագող հետին արմատների շարունակությունը (աֆերենտ նեյրոններ), կամ սկսվում են ողնուղեղի գորշ նյութից (երկրորդ նեյրոն). թե՛ մեկ և թե՛ մյուս խրձերը բարձրանում են դեպի մեծ ուղեղ կամ ուղեղիկ։
*Երկար կենտրոնախույս (շարժիչ, էֆերենտ) թելեր, որոնք իջնում են գլխուղեղից
դեպի ողնուղեղ`ողնուղեղ՝ առաջնային եղջյուրի հետ միանալու համար (էֆերենտ նեյրոններ)։
 
Առաջին համակարգը (կարճ թելերի) պատկանում է ողնուղեղի սեփական ապարատին, իսկ մնացած երկու հանակարգերը (երկար թելերի) գլխուղեղի հետ կազմում են երկկողմանի կապի հաղորդչական ապարատը։
Տող 68.
Գլխուղեղի հետ երկկողմանի կապերի ապարատը ֆիլոգենետիկորեն ավելի երիտասարդ է, որովհետև առաջացել է միայն այն ժամանակ, երբ ի հայտ է եկել գլխուղեղը։
 
Վերջինիս զարգացմանը զուգընթաց, զարգանում են նաև հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղը կապում են ողնուղեղի հետ։ Սրանով է բացատրվում այն փաստը, որ ողնուղեղի սպիտակ նյութը բոլոր կողմերից շրջապատում է գորշ նյութը։ Հաղորդչական ուղիների շնորհիվ ողնուղեղի սեփական ապարատը կապվում է գլխուղեղի հետ, որը միավորում է ամբողջ նյարդային համակարգի աշխատանոը։ Նյարդաթելերը խմբավորվում են խրձերի մեջ, իսկ խրձերից կազմվում են անզեն աչքով տեսանելի 3 պարանիկներ`պարանիկներ՝ հետին, կողմնային և առաջային։
 
Հետին պարանիկները պարունակում են ողնուղեղային հետին նյարդարմատների թելեր։ Նարանց մեջ կարելի է առանձնացնել 3 համակարգեր։
Տող 115.
=== Ողնուղեղի պատյանները ===
 
Ողնուղեղը պատվում է երեք շարակցահյուսվածքային պատյաններով, որոնք առաջանում են [[մեզոդերմ]]ից`ից՝ ուղեղային խողովակի շուրջը։ Այս պատյանները դրսից ներս հետևյալներն են`են՝ կարծր պատյան կամ կարծրենի (dura mater s. pachymenix), ոստայնային պատյան կամ ոստայնենի (arachgnoidea) և անոթային պատյան կամ նրբենի (pia mater)։ Վերջին երկու պատյանները, հակառակ առաջինի, կոչվում են նաև փափուկ պատյաններ։ Գլխի շրջանում երեքն էլ դառնում են գլխուղեղի պատյաններ։
 
*'''Ողնուղեղի կարծրենին''' (dura mater spinalis) երկար, սպիտակավուն, ամուր պարկի
Տող 121.
 
*'''Ողնուղեղի ոստայնենին''' (arachnoidea spinalis) ունի բարակ թափանցիկ անանոթ
թերթի ձև, ներսից հպված է կարծրենուն և բաժանվում է նրանից միայն մի ճեղքով`ճեղքով՝ ենթակարծրենային ծոցով (cavum subdurale)։ Այս պատյանի արտաքին ու ներքին երեսները նույնպես ծածկված են էնդոթելերով։ Ոստայնենու և ողնուղեղի միջև գտնվում է լայն ենթաոստայնային տարածությունը (cavum subarachoideale), որի մեջ ողնուղեղը և նյարդարմատները ազատ են և շրջապատված են մեծ քանակությամբ ուղեղ – ողնուղեղային հեղուկով։
 
*'''Ողնուղեղի անոթապատյանի''' (pia mater spinalis) մակերեսը ծածկված է էնդոթելով և բաղկացած է արտաքին ու ներքին շերտերից, որոնց արանքով անցնում են անոթները. այն շրջապատում է ողնուղեղը և անոթների հետ միասին խրվում է ուղեղի նյութի մեջ`մեջ՝ անոթների շուրջը ավշային բունոցներ առաջացնելով։ Դեպի գլուխը պատյանը պատվում է վերջնային թելիկով և վերջում ձուլվում է նրա հետ։ Բացի բազմաթիվ անոթներից, նրբենին հարուստ է նաև նյարդերով, որոնց թելերը դուրս են գալիս գլխավորապես սիմպաթիկ ցողունից`ցողունից՝ ողնուղեղային նյարդերի ճյուղերի հետ միասին։
 
==Լրացուցիչ նկարներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ողնուղեղ» էջից