«Միջին ուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  5 տարի առաջ
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ (→‎Արտաքին կառուցվածք: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (3) oգտվելով ԱՎԲ)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քառաբլուրներից և ուղեղի կորություններից։
*Մեջքային մաս, միջին ուղեղի ծածկը կամ քառաբլուրների թիթեղը (tectum mesencephali s. lamina quadrigemina (BNA))։ Քառաբլուրները թաքնված են մեծ ուղեղի [[մեծ կիսագնդեր|կիսագնդեր]]ի և բրտամարմնի հետին ծայրի տակ։ Քառաբլուրների մեջքային երեսը լայնաձիգ և երկայնաձիգ, միմյանց հետ խաչաձևվող ակոսներով բաժանվում են չորս սպիտակ, զույգ-զույգ դասավորված բլրիկների (corpora quadrigemina)։
Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)`՝ լսողության ենթակեղևային կենտրոնները։ Նրանց արանքի ակոսում պառկած է [[էպիֆիզ]]ը կամ կոնաձև մարմինը (corpus piniale): Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի [[միջանկյալ ուղեղ]]ը։<br />
*Փորային մաս, ուղեղի կոթոններ (pedunculi cerebri), պարունակում է [[առաջային ուղեղ]] գնացող բոլոր հաղորդչական ուղիները։
Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը`թելերը՝ թեթևակի պարուրաձև ոլորվածքով։
*Միջին ուղեղի խոռոչը միջին ուղեղային բշտի նախնական խոռոչի մնացորդն է, որն ունի նեղ խողովակի տեսք և կոչվում է [[սիլվյան ջրածորան]] (կամ [[սիլվյան ջրանցք]]) – aqueductus cerebri (Silvi)։ Սա 1,5 – 2,0սմ երկարությամբ խողովակ է, ներսից ծածկված է էպենդիմով, [[IV փորոք]]ը միացնում է [[III փորոք]]ին։ Մեջքային կողմից ջրածորանը սահմանվում է միջին ուղեղի ծածկով, իսկ փորային կողմից՝ ուղեղի կոթոնների ծածկով։
===Ներքին կառուցվածք===