«Ալբերտ Այնշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
Տող 230.
{{Քաղվածք|Իհարկե, ես հասկանում եմ, որ սկզբունքային վիճակագրական տեսակետը, որի անհրաժեշտությունն առաջին անգամ պարզ գիտակցվել է քո կողմից, պարունակում է զգալի ճշմարտություն։ Սակայն ես չեմ կարող լրջորեն դրան հավատալ, քանի որ այդ տեսությունն անհամատեղելի է այն հիմնական տեսակետի հետ, որ ֆիզիկան պետք է ներկայացնի իրականությունը տարածության և ժամանակի մեջ՝ առանց անհասկանալի հեռազդեցությունների։ Ինչում ես միանշանակ համոզված եմ այն է, որ վերջիվերջո կանգ կառնենք այն տեսության վրա, որտեղ օրինաչափորեն փոխկապակցված կլինեն ոչ թե հավանականությունները, այլ փաստերը։|}}
 
Այնշտայնը մինչև կյանքի վերջը բանավիճում էր այդ թեմայով, թեև ֆիզիկոսներից քչերն էին կիսում իր հետ այդ տեսակետը։ Նրա 2 հոդվածները նկարագրում էին մտավոր փորձեր, որոնք, ըստ նրա, ակնառու կերպով ցույց էին տալիս քվանտային մեխանիկայի ոչ լիարժեք լինելը; ամենաշատ արձագանքն ստացել է այսպես կոչված «[[Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզինի պարադոքս]]ը» ([[1935]] թ. [[մայիս]])։ Այդ կարևոր և հետաքրքիր խնդրի քննարկումները ծավալվում են նաև այժմ։ [[Փոլ Դիրակ]]ն իր «Հիշողություններ արտասովոր դարաշրջանի վերաբերյալ» գրքում գրել է<ref>Փոլ Դիրակ «Հիշողություններ արտասովոր դարաշրջանի վերաբերյալ», 1990թ1990 թ</ref> գրել է<ref>[http://vivovoco.rsl.ru/VV/PAPERS/NATURE/MATHIST.HTM Վ. Սմիլգա «10 պատմություն մաթեմատիկոսների և ֆիզիկոսների մասին»]</ref>.
 
{{Քաղվածք|Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ ի վերջո Այնշտայնի տեսակետը կարող է ճիշտ դուրս գալ, քանի որ քվանտային տեսության զարգացման ժամանակակից փուլը չի կարելի դիտել որպես ավարտված։ Ժամանակակից քվանտային մեխանիկան ամենամեծ ձեռքբերումն է, բայց դժվար թե այն հավերժ գոյատևի։ Ինձ լիովին հավանական է թվում, որ հետագայում մի օր կհայտնվի բարելավված քվանտային մեխանիկան, որտեղ մենք կվերադառնանք պատճառականությանը, և որը կարդարացնի Այնշտայնի տեսակետը։ Սակայն այսպիսի վերադարձը պատճառականությանը հնարավոր է միայն մեկ այլ հիմնարար գաղափարից հրաժարվելու դեպքում. մի գաղափար, որը մենք հիմա անվերապահորեն ընդունում ենք։ Եթե մենք պատրաստվում ենք վերականգնել պատճառականությունը, ապա մենք ստիպված կլինենք վճարել դրա համար և մենք այժմ կարող ենք միայն գուշակել, թե որ գաղափարն ենք զոհաբերելու։|}}
Տող 255.
=== Փրինսթոն (1945-1955)։ Պայքար խաղաղության համար։ Դաշտի միասնական տեսություն ===
[[Պատկեր:112mercer.JPG|մինի|Այնշտայնի տունը Փրինսթոնում]]
Հետպատերազմյան տարիներին Այնշտայնը դարձավ խաղաղության կողմնակից գիտնականների Փագուոշ շարժման հիմնադիրներից մեկը։ Թեև այդ շարժման առաջին համագումարը կայացավ Այնշտայնի մահից հետո ([[1957]] թ.), այդպիսի շարժում ստեղծելու նախաձեռնությունը արտահայտվում էր լայն տարածում գտած Ռասել-Այնշտայնի մանիֆեստում (գրված [[Բերտրան Ռասել]]ի հետ համատեղ), որը զգուշացնում էր [[ջրածնային ռումբ]]ի ստեղծման և կիրառման վտանգի մասին։ Այդ շարժման շրջանակներում Այնշտայնը [[Ալբերտ Շվեյցար]]ի, [[Բերտրան Ռասել]]ի, [[Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի]]ի և այլ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ միասին պայքարում էր սպառազինության մրցավազքի, միջուկային և ջերմամիջուկային զենքի ստեղծման դեմ։ Այնշտայնը կոչ էր անում նաև հանուն նոր պատերազմը կանխարգելելու, ստեղծել համաշխարհային կառավարություն, որի համար սուր քննադատության արժանացավ խորհրդային մամուլում ([[1947]] թ.)<ref>[http://www.pseudology.org/science/Zabluzhdenia_Einsteina.htm Նոր ժամանակ «Պրոֆեսոր Ա. Այնշտայնի մի քանի սխալների մասին. խորհրդային գիտնականների բաց նամակը», 1947թ1947 թ, էջ 14-17]</ref><ref>[http://www.pseudology.org/science/Zabluzhdenia_Einsteina.htm Նոր ժամանակ «Քաղաքականության մեջ անհոգության և սխալների մեջ համառության մասին», 1948 թ, էջ 12-15]</ref>։
 
[[Պատկեր:Albert Einstein Head.jpg|մինի|ձախից|1947 թվական]]
Տող 322.
Այնշտայնին միշտ հետաքրքրել է գիտական փիլիսոփայությունը և նա բազմաթիվ հետազոտական աշխատություններ է գրել այդ թեմայով։ [[1949]] թվականին նրա 70-ամյակին լույս տեսած հոբելյանական ժողովածուն կոչվել է «Ալբերտ Այնշտայն. փիլիսոփա-գիտնականը»։ Աշխարհընկալմամբ Այնշտայնն իրեն մոտ էր համարում փիլիսոփաներից [[Սպինոզա]]յին։ Նրանց երկուսի [[ռացիոնալիզմ]]ը վերաբերվում էր ոչ միայն գիտական ոլորտին, այնպես էլ էթիկային և կյանքի այլ բնագավառներին։ Բնության օրենքներն օբյեկտիվորեն գոյություն ունեն և դրանք ընկալելի են այն պատճառով, որ կազմում են համաշխարհային ներդաշնակություն՝ միաժամանակ և՛ ողջամիտ և՛ գեղագիտորեն հրապուրիչ։ Սրանում է կայանում Այնշտայնի կողմից քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանման չընդունումը, որը, ըստ նրա, աշխարհ էր բերում իր հետ իռացիոնալ տարր, քաոսային աններդաշնակություն։
 
«Ֆիզիկայի էվոլյուցիա» գրքում Այնշտայնը գրել է<ref>[http://eqworld.ipmnet.ru/ru/library/books/EinsteinInfeld1965ru.djvu Ա․ Այնշտայն, Լ․ Ինֆելդ «Ֆիզիկայի էվոլյուցիա», 1965թ1965 թ, 241 էջ]</ref>.
 
{{Քաղվածք|Ֆիզիկական տեսությունների միջոցով մենք փորձում ենք գտնել ուսումնասիրվող փաստերի լաբիրինթոսի ճանապարհը, փորձում ենք կարգավորել և հասկանալ մեր զգայական ընկալումների աշխարհը։ Մենք ցանկանում ենք, որ ուսումնասիրվող փաստերը լինեն իրականության մեր ընկալման տրամաբանական հետևանքը։ Առանց այն հավատի, որ կարելի է ընդունել իրականությունը մեր տեսական մոդելներով, առանց մեր աշխարհի ներքին ներդաշնակության հավատին չէր կարող գոյություն ունենալ ոչ մի գիտություն։ Այդ հավատը կա և միշտ կմնա որպես ցանկացած գիտական ստեղծագործության հիմնական շարժառիթ։ Մենք մեր բոլոր ջանքերում, հնի և նորի ցանկացած դրամատիկական պայքարում գիտակցում ենք հավերժ սովորելու փաստը, մեր աշխարհի ներդաշնակության հանդեպ անսասան հավատը, որը մշտապես ուժեղանում է՝ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտների աճին համընթաց։|}}
 
Գիտության մեջ այս սկզբունքները չէին համընկնում այդ ժամանակ նորաձև համարվող [[Էռնստ Մախ]]ի, [[Անրի Պուանկարե]]ի և այլոց պոզիտիվիստական գաղափարների հետ։ Պոզիտիվիզմը որոշակի դրական դեր է խաղացել գիտության պատմության մեջ, քանի որ խթանում էր ինչպես Այնշտայնի, այնպես էլ մյուս առաջատար ֆիզիկոսների թերահավատ վերաբերմունքը նախկին նախապաշարմունքների նկատմամբ (նախևառաջ՝ բացարձակ տարածության և բացարձակ ժամանակի գաղափարների նկատմամբ)։ Հայտնի է, որ Մախին գրված նամակում, Այնշտայնն իրեն անվանել է Մախի սանը<ref>Ջ․ Բեռնշտեյն «Ernst Mach amd the Quarks», 2010թ2010 թ, 12 էջ</ref>։ Սակայն պոզիտիվիստների փիլիսոփայությունն Այնշտայնը հիմարություն է համարել<ref>Heisenberg "Encounters with Einstein, and other Essays on Peoples, Places and Particles", 1983, էջ 114 }}</ref>։ Այնշտայնը բացատրել է իր տարակարծության պատճառը<ref>[http://www.pereplet.ru/text/einstein.html նամակներ Մ․ Սոլովինին, 1952 թ. մարտի 30]</ref>․
 
{{քաղվածք|․․․Ապրիորի պետք է ակնկալել քաոսային աշխարհ, որը հնարավոր չէ սովորել մտածողության օգնությամբ։ Պետք է միայն ակնկալել, որ այս աշխարհն այնքան է ենթարկվում օրենքին, որքան որ մենք կարող ենք այն դասավորել մեր բանականությամբ։ Սա նման կլիներ որևէ լեզվի բառերի այբբենական դասավորությանը։ Եվ հակառակը, օրինակ, Նյուտոնի ձգողականության տեսությամբ բացատրվող դասավորությունը միանգամայն այլ բնույթ է կրում։ Թեև այդ տեսության աքսիոմներն ստեղծվել են նույնպես մարդու կողմից, դրանք ենթադրում են օբյեկտիվ աշխարհի զգալի դասավորվածությունը, որի ապրիորի սպասելուն ոչ մի հիմք չունենք։ Սա է հենց հրաշքը, և որքան զարգանում են մեր գիտելիքները, այնքան հրաշալի է այն դառնում։ Պոզիտիվիստները և պրոֆեսիոնալ աթեիստներն այստեղ խոցելի տեղ են տեսնում, քանի որ նրանք երջանիկ են իրենց զգում այն մտքից, որ իրենց ոչ միայն հաջողվեց այս աշխարհից վռնդել Աստծուն, այլև աշխարհը զրկել հրաշքներից։|}}