«Սերբիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  8 տարի առաջ
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
Տող 17.
Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում։ IX դարում ընդունել են քրիստոնեություն։ XII դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն։
 
1389 թ-ին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում. 1830–33թթ1830–33 թթ-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թ-ի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել տարածքը։ 1882 թ-ից դարձել է թագավորություն։ 1912–13 թթ-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915–18 թթ-ին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից։ 1918 թ-ին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թ-ից կոչվել է Հարավսլավիա։
 
1941 թ-ին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թ-ին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ։ 1945 թ-ին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թ., երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան։ 1992 թ-ին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն։ 2002 թ-ին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թ.։