«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-google.ru +google.am)
Տող 3.
 
== Արտահայտամիջոցներ ==
Գեղանկարչությունը օգտվում է [[գույն]]ի, [[գծանկար]]ի, [[կոմպոզիցիա]]յի, [[ռիթմ]]ի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները։ Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր։ Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը ([[որմնանկարչություն]], առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, [[բեմանկարչություն]]ը, [[մանրանկարչություն]]ը, [[սրբանկարչություն]]ը և այլն<ref>[http://books.google.ruam/books?id=HkenHzfSw9kC&pg=PA78&dq=виды+живописи&hl=ru&sa=X&ei=qONkU5e7DMfw4QSVlIDACA&ved=0CDUQ6AEwAg#v=onepage&q=виды%20живописи&f=false Владимирская А., Владимирский П. Искусство для простых смертных. М.: Вильямс, 2006.]</ref>։ Գեղանկարչության տարբերակներից են տրամապատկերը և համայնապատկերը։ Ներկանյութը կապակցող նյութերի բնույթով, հարթության վրա նրա ամրանալու տեխնոլոգիայով տարբերվում են՝ յուղաներկ գեղանկարչություն, ջրում լուծվող ներկերով գեղանկարչություն՝ թաց ([[ֆրեսկո]]) և չոր (ասեկկո) հիմնածեփի վրա, [[տեմպերա]], սոսնձաներկով գեղանկարչություն, [[մոմանկարչություն]], արծն, սիլիկատային խեցեգործական ներկերով գեղանկարչություն և այլն։ Անմիջականորեն գեղանկարչությանն են հարում [[Խճանկարչություն|խճանկարը]] և [[վիտրաժ]]ը։ Գեղանկարչական գործեր ստեղծելիս կիրառվում են նաև [[ջրաներկ]]ը, [[գուաշ]]ը, [[պաստել]]ը, [[տուշ]]ը։
[[Պատկեր:Adriaen van Ostade 006.jpg|մինի|ձախից|[[Ադրիան վան Օստադե]]. Նկարչի արվեստանոցը. 1663]]