«Հավատի հիմքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը ՝ պ → ը՝ պ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
==Միաստվածության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل التوحيد,աթ-թաուհիդ)==
 
Իր պարզագույն իմաստով այն հանդիսանում է շահադայի առաջին հատվածի հաստատումը, որն ասում է՝ «Չկա աստվածություն Ալլահից բացի»։ Դարերի ընթացքում սուննիները մեղադրել են շիաներին այս հիմնական ուսմունքը խախտելու մեջ, քանի որ շիաները բարձրացնում էին իմամների դերը Ալլահին հավասա մեծարում նրանց։ Իհարկե շիաները ժխտում են այս մեղադրանքը ՝մեղադրանքը՝ պնդելով, ,որ այն ծագել է վաղ շրջանի հերետիկոսներից ՝հերետիկոսներից՝ դասելով տասներկուական շիաներին ղուլաթների և ծայրահեղականների շարքին։
 
[[Մութազիլիականություն|Մութազիլականների]] և [[Աշարիականություն|աշարիականների]] աստվածաբանական դիրքորոշումների միջև բանավեճում շիաները ընտրեցին մութազիլականների տեսակետը։ Դրա հետևանքներից մեկն այն էր, որ շիաներն ընդունեցին, որ Ալլահի անունները և ատրիբուտները գոյություն չունեն Գոյից և Աստծո Էությունից անկախ։ Համարվում էր, որ այս անունները և արտրիբուտները առանձին դիտելը տանում էր դեպի բազմաստվածություն։ Օրինակ, ճիշտ չի լինի ասել, որ Աստված ճանաչվում է Իր գիտելիքով, որը Իր Էության մեջ է։ Ճիշտ պնդումն այն է, որ Աստված ճանաչում է իր գիտելիքով, որը Իր Էությունն է։ Նույն կերպ սուննի աստվածաբանների տեսակետը այն մասին, որ Ղուրանը Աստծո չարարված, հավերժական խոսքն է, առաջ է քաշում երկու հավերժական էություններ՝ Աստված և Ղուրան, որն ինքնին բազմատվածություն է։ Հետևաբար շիաները համարում են , որ Ղուրանը ստեղծվել է ժամանակի ընթացքում։
 
Շիաները մութազիլականներից վերցրել են նաև այն դիրքորոշումը, որը հաստատում է, որԱլլահ չունի ֆիզիկական կերպարանք և ղուրանական այնպիսի տողերը, որոնք ենթադրում են, որ հավատացյալը կհասնի Աստծուն տեսնելու երանությանը, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով և ոչ բառացի, ինչպես այն տողերը, որոնք Աստծուն վերագրում են ֆիզիկական օրգաններ (դեմք, ձեռքեր և այլն)։ Որոշ շիա գրողներ ընդլայնել են թաուհիդի կոնցեպցիան ներառելով այնպիսի կոնցեպցիաներ, ինչպիսիք են սրտի և մտքի միասնությունը և հասարակության մեջ անհատականության ինտեգրացումը։ Թաուհիդի այսպիսի ընկալումը հատկապես արտահայտվել է [[Ալի]]ն Շարիաթիի գործերում։
Տող 15.
==Հավատը աստվածային արդարությանը և Ալլահի վճռին (արաբերեն՝ أصل العدل, ալ-ադլ)==
 
Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Ալլահի ատրիբուտներից միայն մեկը՝ նրա արդարադատությունն է տարբերակվել շիաների կողմից որպես իրենց հավատի հիմնասյուներից մեկը։ Բայց փաստացի սա մութազիլական-աշարիական բանավեճի մեկ այլ պատմական մնացորդ է։ Մութազիլականների դիրքորոշումը, որը վերցվել է շիաների կողմից, ընդգծում էր անհատի սեփական պատասխանատվությունը իր իսկ արարքների համար և Ալլահի հետագա դատաստանը այդ արարքների համար ՝համար՝ համաձայն իր արդարադատության։
 
Աշարիականությանը համաձայն՝ Աստված ստեղծել է մարդու արարքները և հետևաբար այս ուսմունքում մարդու սեփական կամքին շատ քիչ տեղ է տրվում։ Այդ շրջանում մոլեգնած կատաղի բանավեճի պատճառով էր, որ աստվածային արդարադատության մասին մութազիլիականների կոնցեպցիան դարձավ շիիզմի հիմնական սկզբունքներից մեկը։
Տող 21.
==Մուհամմադի մարգարեական առաքելության ճանաչումը և նրան նախորդող մարգարեների ընդունումը (արաբերեն՝ أصل النبوة, ան-նուբուվվա)==
 
Յուրաքանչյուր մարգարե միջնորդ է Ալլահի և մարդու միջև։ Մարգարեի առաքելությունն է մարդկանց փոխանցել Աստծո հայտնությունը։ Այս հայտնությունը ՝հայտնությունը՝ Աստծո խոսքը, հանդես է գալիս օրենքների և ուսմունների տեսքով ՝տեսքով՝ առաջնորդելու համար մարդկությանը։ Բացի այդ, մարգարեն նույնպես ղեկավարում է մարդկությանը և մեկնաբանում է Աստծո խոսքը։ Իր առաքելությունը իրականացնելու համար Աստված շնորհում է մարգարեին անսխալականություն և անմեղություն, ուստի մարգարեն նույնպես իր քարոզած ուսմունքի կատարյալ մոդելն է։
 
Դարերի ընթացքում Աստված ուղարկել է մարդկությանը բազմաթիվ մարգարեներ աշխարհի տարբեր հատվածներում։ Համաձայն ավանդության ՝ավանդության՝ նրանց թիվը հասնում է 124.000 կամ 144.000-ի։ Ամենակարևոր մարգարեներին կոչում են Ուլու ալ-Ազմ։ Դրանք այն մարգարեներն են, ովքեր բերել են գիրք և նոր կրոնական կարգ (օրենք) և Ղուրանում նրանք կոչվում են առաքյալներ՝ ռուսուլ։ Նրանց թվին են պատկանում [[Նոյ|Նուհը]], [[Աբրահամ|Իբրահիմը]], [[Մովսես|Մուսան]], [[Հիսուս Քրիստոս|Իսան]] և վերջապես [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ը։ Մուհամմադը չի համարվում մարգարե միայն արաբերի կամ այն սահմանափակ տարածքի համար, որտեղ նա ապրել է, այլ մարգարե ողջ աշխարհի համար՝ Աստծո կողմից տրված ուսմունքով։
 
==Հավատը հարությանը, Ահեղ դատաստանին և անդրշիրիմյան աշխարհին (արաբերեն՝ أصل المعاد مع القيامة, ալ-մա’ադ կամ ալ-կիյամա)==