«Կառլոս Գարդել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (33)
չ →‎Կենսագրություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը։Գ → ը։ Գ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Մայրը` Բերտա Գարդելը, գաղթել է Արգենտինա, երբ Կարլոս Գարդելը 2 տարեկան էր։ Կարլոսը սկսել է երգել դեռ մանկուց, նրա առաջին հանրային ելույթները կայացել են 1910 թվականին` [[Բուենոս Այրես]]ի Օ'Ռոնդեման սրճարանում։ 1911 թվականին սկսել է դուետով ելույթ ունենալ Ժոզե Ռազանոյի հետ։ Սա Գարդելի ստեղծագործական կյանքում կարևոր փուլ է եղել։ Սակայն դա դեռ տանգո չէր, նրանք երգում էին ժողովրդական երգեր։ Այդ ժամանակաշրջանի լավագույն երգերից էր Լինդա պրովինցիալիտան։
 
1914 թվականին Գարդելն արդեն բավականին հայտնի երգիչ էր Բուենոս Այրեսում։ 1915 թվականին Ուրուգվայում կայացավ Գարդելի առաջին արտասահմանյան հյուրախաղերը։Գարդելըհյուրախաղերը։ Գարդելը տանգո կատարել սկսել է 1917 թվականին և 1917 թվականի ապրիլի 9-ին ձայնագրվել է նրա առաջին տանգոն «Իմ տխուր գիշեր»,կոմպոզիտոր` Սամուել Կաստրիոտ։ Դրան հաջորդում են մյուսները`հետագայում դառնալով հայտնի տանգոյի կատարումներ, այդ թվում Ռոդրիգեսի Լա Կումպարիստան և այլն։1917 թվականին Գարդելը նկարահանվում է իր առաջին համր ֆիլմում «Ֆլոր դը Դուրազանո»: Ընդհանուր առմամբ նրա մասնակցությամբ լույս է տեսել 10 ֆիլմ` [[Համր կինո|համր]] և հնչյունային, որտեղ հնչել են Գարդելի երգերը։ 1920-ական թվականներին Կարլոս Գարդելն արդեն համաշխարհային աստղ էր։ 1923թվականին Իսպանիայում կայացան Գարդելի առաջին եվրոպական շրջագայությունները։ 1925 և 1927 թվականներին Գարդելը ձայնագրվել և ելույթ է ունեցել Իսպանիայում, 1928-1929 թվականներին՝ Ֆրանսիայում և Իտալիայում, 1930թվականին`նորից Ֆրանսիայում։ 1931-1932 թվականներին ևս մեկ խոշոր եվրոպական շրջագայություն՝ Բարսելոնա, Երկնագույն Լողափ, Իտալիա, Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Վիեննա։1932 թվականին Գարդելը սկսել է համագործակցել Ալֆրեդո Լը Պերոյի հետ, որը նրա վերջին ֆիլմերի սցենարիստն ու երգերի բառերի հեղինակն էր։
 
1933 թվակյանի նոյեմբերի 6-ին ձայնագրվել է Մադամ Իվոնը, որը կատարվել է Բուենոս Այրեսում և 1933 թվականի նոյեմբերի 7-ին Գարդելը շրջագայության է մեկնել [[Եվրոպա]] և [[ԱՄՆ]]: Նրան այլևս վիճակված չէր կենդանի վերադառնալ Բուենոս Այրես։
Տող 17.
1934-1935 թվականներին Գարդելը նկարահանվել է Փարամաունդ ստուդիայի ֆիլմերում, որոնցում կատարել է իր ամենանշանավոր տանգոները։
 
1935 թվականի ապրիլին Կարլոս Գարդելը մեծ շրջագայություն է ունեցել Լատինական Ամերիկայում՝ Պուերտո Ռիկո, Վենեսուելա, Կոլումբիա, Պանամա, Կուբա, Մեքսիկա։1935 թվականի հունիսի 24-ին Մեդելինայի օդանավակայանից թռիչքի ժամանակ Սակօ ավիաընկերության Ֆոռդ Թրիմոթոր F-31 ինքնաթիռը, որով թռչում էր Գարդելը, կործանվեց`բախվելով մեկ այլ Կոլումբա-Գերմանական Սկատդա արտադրության ինքնաթիռի հետ
 
Գարդելի մարմինը հրաժեշտի երթ կատարեց [[Նյու-Յորք]]ից մինչև [[Ռիո դե Ժանեյրո]], այնտեղից՝ Մոնտեվիդեո, որտեղ հազարավոր անմխիթար երկրպագուներ իրենց հարգանքի և սիրո տուրքը մատուցեցին։ Գարդելը թաղված է Բուենոս – Այրեսի Չակարիտա գերեզմանատանը։ Նրա գերեզմանին միշտ թարմ ծաղիկներ են դրված, իսկ նրա հուշաքարի մատների մեջ՝ վառած ծխախոտ։