«Պատագոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (9)
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց,ի → ց, ի (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պատագոնիա''' (Patagonia), բնամարզ [[Հարավային Ամերիկա]]յում, [[Ռիո Կոլորադ]]ո և [[Ռիո Նեգրո]] գետերից հարավ [[Անդեր]]ից արևելք, [[Արգենտինա]]յի հարավում։ [[Ռելիեֆ]]ում գերակշռում են աստիճանաձև սարավանդները, որոնք արևմուտքում ունեն մինչև 2200 [[մետր|մ]] բարձրություն։ Դաշտավայրերը գտնվում են հյուսիս- արևելքում և հարավ-արևելքում։ Կազմված է մեզոկայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ Հարավում [[Մագելանի նեղուց]]ով Պատագոնիան բաժանվում է [[Հրո երկիր]] կղզիախմբից, իսկ արևմուտքում սահմանափակված է Հարավային [[Անդեր]]ի լեռներով։ Վերջիններս արգելք են հանդիսանում արևմտյան խոնավ օդային զանգվածների թափանցմանը Պատագոնիա, իսկ արևելյան ափերի մոտով է անցնում Ֆոլկլենդյան սառը օվկիանոսային հոսանքը։ Այդ պատճառով էլ Պատագոնիայում տեղումները քիչ են՝ 150-200 մմ։ [[Կլիմա]]ն բարեխառն է, կիսաանապատային։ Միջին տարեկան տեղումները [[150 ]]- [[200]] մմ են, արևմուտքում՝ մինչև [[600]]-[[700]] մմ՝․ [[Հուլիս]]ի միջին ջերմաստիճանը հյուսիսում 8°C է, հարավում՝ 2°C, արևմուտքում՝ —5°C (սառնամանիքները՝ մինչև — 35°C), հունվարինը հյուսիսում՝ 20°C, հարավում՝ մինչև 10°C։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Տարածքը նոսր է բնակեցված, հիմնականում արոտավայրեր են՝ ոչխարաբուծության համար։ Գետերը սկիզբ են առնում [[Անդեր]]ից և Պատագոնիաի տարածքում հոսում խոր կանիոններով։ Գերակշռում են հացազգիների թփուտային կիսաանապատները, [[Անդեր]]ի նախալեռներում՝ հացազգիների տափաստանները։ Շատ են կենդանիների [[էնդեմիկ]] տեսակները ([[մագելանի շուն]], [[պամպասյան կատու]], [[գարշահոտ փորսուղ]] և այլն) և թռչունները։ Տնտեսության գլխավոր ճյուղը [[ոչխարաբուծություն]]ն է, հովիտներում՝ հացահատիկի մշակությունը։ Կան [[նավթ]]ի և [[բնական գազ]]ի հանքավայրեր։ Պատագոնիա անվանումը տվել է [[Ֆեռնան Մագելան|Ֆ․ Մագելան]]ի արշավախումբը [[1520]]-ին։ [[1520]] թվականին Մագելանի նավերը մոտենում են ներկայիս Արգենտինայի հարավային ափերին, դաժան բնակլիմայական պայմաններից ելնելով տարածքը անմարդաբնակ է թվում։ Երկու ամիս անցկացնելուց հետո ձյան վրա տեսնում են հսկա ոտնահետքեր։Պարզվումոտնահետքեր։ Պարզվում է, որ խիստ ձմեռներին, ոտքերը ցրտահարությունից պաշտպանելու համար, բնիկները հագնում են մուշտակյա կոշիկներ կամ ոտքերին մորթիներ փաթաթում, որից նրանց ոտնահետքերը մեծ են երևում։ Մագելանը այդ երկիրն անվանեց Պատագոնիա, որն իսպաներեն նշանակում է մեծ ոտքեր ունեցող մարդկանց երկիր։<ref>Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն , Երևան 1996</ref>
 
== Ծանոթագրություններ ==