«Էլեկտրամագնիսական ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Անդրադարձում և բեկում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ի → է, ի (2) oգտվելով ԱՎԲ
(Հեռացվում է «միացնել» կաղապարը։ Հոդվածը հիմնավոր խմբագրման կարիք ունի։)
չ (→‎Անդրադարձում և բեկում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ի → է, ի (2) oգտվելով ԱՎԲ)
==== Անդրադարձում և բեկում ====
Ճառագայթիչ և ընդունիչ տատանակները տեղադրելով մետաղե էկրանի առջևում և հետևում՝ [[Հերց]]ը հայտնաբերել է, որ էլեկտրամագնիսական ալիքները մետաղե էկրանով չեն անցնում։
Մետաղի մակերևույթին ընկնող էլեկտրամագնիսական ալիքի փոփոխական [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ մետաղի ազատ [[էլեկտրոն]]ները կատարում են հարկադրական [[տատանում]]ներ՝ ստեղծեով էլեկտրամագնիսական ալիքի հաճախությամբ փոփոխական [[հոսանք]]։ Տատանվող էլեկտրոններն արձակում են էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց [[հաճախություն]]ը նույնն է, ինչ ընկող ալիքներինը։ Այսպիսով՝ մետաղի մակերևույթին ընկնող էլեկտրամագնիսական ալիքների [[էներգիա]]յի մի մասը փոխակերպվում է ջոուլյան [[ջերմություն|ջերմության]], քանի որ մետաղն օժտված է ակտիվ [[Դիմադրություն|դիմադրությամբ]], իսկ մնացած մասն անդրադառնում է։
 
Մետաղե էկրանը փոխարինելով [[դիէլեկտրիկ]]ով (օրինակ՝ [[ապակի]]ով)՝ էլեկտրամագնիսական ալիքների փոքր մասն է անդրադառնում, իսկ մեծ մասն անցնում է դիէլեկտրիկով։ Եթե ալիքի հաճախությունը զգալիորեն տարբերվում է [[դիէլեկտրիկ]]ի [[ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների սեփական տատանումների հաճախությունից (այսինքն՝ բացակայում է [[ռեզոնանս]]ը), ապա դիէլեկտրիկը կարող է թափանցիկ լինել էլեկտրամագնիսական ալիքների համար։ Դիէլեկտրական միջավայրով անցնելիս, որպես կանոն, փոխվում է էլեկտրամագնիսական ալիքի տարածման ուղղությունը։ Այդ երևույթն անվանում են ալիքների [[բեկում]]։
 
====Ինտերֆերենց ====
144 973

edits