«Պարմենիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: տ։Գ → տ։ Գ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
==Գործունեությունը Ալեքսանդրի ժամանակ==
Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնը ճանաչում է Ալեքսանդրի տիրապետությունը։ Մինչ Ալեքսանդրը եռանդորեն ճնշում է Փիլիպոսի մահվան հետևանքով գլուխ բարձրացրած բալկանյան ժողովուրդների ըմբոստացումը, ինչպես նաև հունական պոլիսների՝ [[Աթենք]]ի ու [[Հին Հունաստան|Թեբե]]ի ընդվզումը, Պարմենիոնը շարունակում է իր ռազմական գործողությունները [[Էգեյան ծով]]ի ափերին։ Այդտեղ Պարմենիոնի ընդդիմադիրն էր պարսկական հրամանատար, հույն վարձկան Ռոդոսից՝ Մեմնոնը, որի հաջողակ գործողությունների շնորհիվ մակեդոնական ուժերը դուրս մղվեցին այդ տարածքներից։ Փոքր Ասիայուն տեղի ունեցած անհաջողությունից հետո 335 թ. Պարմենիոնը վերադառնում է Մակեդոնիա ու մասնակցում պարսկական արշավանքի նախապատրաստման աշխատանքներին։ Ալեքսանդրի երկու փորձառու հրամանատարներ՝ Անտիպատրոսն ու Պարմենիոնը խորհուրդ են տալիս երիտասարդ թագավորին հապաղեցնել ռազմական գործողությունները, պատշաճ կերպով պատրաստվել, իսկ ամենակարևորը՝ մտածել թագաժառանգ ունենալու մասին։ Ալեքսանդրը անտեսում է իր հրամանատրների խորհուրդը. նա թողնում է Անտիպատրոսին 12000-ոց բանակ՝ Մակեդոնիայի թիկունքները պաշտպանելու համար, և մ.թ.ա. 334 թ. մայիսին մեկնարկում իր [[Աքեմենյան պետություն|Արևելյան արշավ]]ը։ Պարմենիոնի գլխավորած բանակը հաշվում էր 24 000 զինվոր, որոնց թվում էր մակեդոնական, դաշնակցական ու վարձկան միացյալ հետևակազորը, ինչպես նաև [[Թեսալիա|թեսալիական ծանր հեծելազորը]]:
Պարմենիոնի որդիներից մեկը, Ֆիլոտասը, գլխավորում էր ծանր հեծելազորը, [[Փիլիպոս II Մակեդոնացի|հեթայրներ]]ին։ Մյուս որդի Նիկանորը հետևակայինների կորպուսի, [[Փիլիպոս II Մակեդոնացի|հիպասպիստներ]]ի, հրամանատարն էր։ Պարմենիոնի ղեկավարության տակ, այդպիսով, համախմբված էին մակեդոնական բանակի ամենակարևոր ու խոշոր ստորաբաժանումները։ Պարմենիոնի մենաշնորհային դիրքը բացատրվում էր նրա բացառիկ դերակատարությամբ մակեդոնական բանակի կայացման գործում, ինչն իր սկիզբն էր առել Փիլիպոսի ժամանակներից ի վեր։ Արշավանքի այդ փուլում Ալեքսանդրը ստիպված էր համակերպվել Պարմենիոնի հեղինակության անձեռնամխելիության հետ։Գրանիկոսհետ։ Գրանիկոս գետի ճակատամարտում Պարմենիոնը ղեկավարում է ձախ թևը։ Կռվից առաջ Պարմենիոնը, գիտակցելով բարդ տեղանքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև պարտության դեպքում ամբողջ ձեռնարկին սպառնացող կործանարար հետևանքները, փորձում է համոզել թագավորին հետաձգել գրոհը և լրջորեն պատրաստվել ճակատամարտին։ Ալեքսանդրը պատասխանում է, որ Հելլեսպոնտոս կտրած բանակին չպետք է վախեցնի Գրանիկոսի անցումը։ Մինչ Ալեքսանդրի թեթև հեծելազորը շեղում էր պարսիկների ուշադրությունը, Պարմենիոնի ծանր հեծելազորը կատարում է գետանցումը, գրոհ ձեռնարկում ու թշնամուն փախուստի մատնում։
Փոքր Ասիայի տիրույթներում Պարմենիոնը հաճախ գործում էր հիմնական բանակից անկախ, բռնագրավելով քաղաքներ ու հնազանդեցնելով տեղական իշխաններին։ Մ.թ.ա. 333 թ. աշնանը, Իսոսի ճակատամարտի նախաշեմին, Պարմենիոնի ու Ալեքսանդրի բանակները միանում են։ Ձախ թևի հրամանատարությունը կրկին հանձնարարված էր Պարմենիոնին։ Մինչ նրա ուժերը զսպում էին պարսիկ հեծելազորի ճնշումը, Ալեքսանդրի ղեկավարած աջ թևը պատռում է թշնամու գծերը, նետվում գլխավոր թիրախի` [[Դարեհ III]]-ի ուղղությամբ և փախուստի մատնում նրան։
[[Պատկեր:Ալեքսանդր_Մակեդոնացու _կայսրության_քարտեզ.gif|մինի|աջից|550px|Ալեքսանդրի կայսրությունը]]
Տող 18.
Հայտնի է, որ Ալեքսանդրի բանակում ծառայել էին Պարմենիոնի երեք որդիները։ Հեկտորը Նեղոսում 331 թ. ջրահեղձ էր եղել, Նիկանորը վախճանվել էր հիվանդությունից, իսկ Ֆիլոտասը 330 թ. Ալեքսանդրի հրամանով մահապատժի էր ենթարկվել։ Պարմենիոնի մի դուստրը ամուսնացած էր Ատտալոսի հետ, որը նույնպես սպանված էր թագավորի կարգադրությամբ, իսկ մյուս դուստրը՝ փաղանգի հրամանատար Քենի կողակիցն էր։
Պարմենիոնի որդի Ֆիլոտասը ակամա դարձավ իր հոր կործանման պատճառը։ Այդ պատվասեր զորավարը դժվարությամբ էր թաքցնում իր թշնամանքը Ալեքսանդրի քաղաքականության վերաբերյալ։ Մակեդոնական թագավորը միտումնավոր շրջապատում էր իրեն նախկին ախոյան պարսիկներով, հետզհետե հեռացնելով և մեկուսացնելով իր վաղեմի մակեդոնացի զինակիցներին։ Բացի դրանից, վետերանները նախատում էին անվայել ու շվայտ բարքերը, որոնք արմատավորվել էին Ալեքսանդրի արքունիկում։ Ֆիլոտասը համարում էր իրեն հանգուցյալ Փիլիպոսի ու հին գվարդիայի պատվազգաց ավանդույթների ջատագողը։ Այդ պատճառով նա վայելում էր որոշ մակեդոնական զանգվածների համակրանքը։ Դա չէր կարող չանհանգստացնել թե՛ Ալեքսանդրին, թե՛ նրա մոտիկ շրջապատի ազդեցիկ դեմքերին՝ Հեֆեստիոնին, Քրատերին, Քենին։ Նրանք համարում էին Ֆիլոտասին դավադիր խմբի պարագլուխը, իսկ Պարմենիոնին ՝Պարմենիոնին՝ նրանց ոգեշնչող գաղափարախոսը։
Մ.թ.ա. 330 թ. հոկտեմբերին նրանք Ալեքսանդրի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանք են ներկայացնում Ֆիլոտասին։ Այդ գործը պատմության մեջ մտավ որպես “Ֆիլոտասի դավադրություն” և համարվում է Ալեքսանդրի ամենաաղմկահարույց գործողություններից մեկը։ Վարկածն այն էր, որ իբր Ֆիլոտասը, տեղեկանալով Ալեքսանդրի վրա պատրաստվող մահափորձի մասին, այն գաղտնի էր պահել։ Սկսվում է հետախուզություն, որը վարում էր ինքը Ալեքսանդրը։ Կտտանքների արդյունքում Ֆիլոտասը խոստովանում է հանցանքն ու մահապատժի ենթարկվում։