«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (13)
չ →‎Մակեդոնական բանակը։ Փիլիպոսի ռազմական վերափոխումները: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի,ի → ի, ի oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրա...
Տող 81.
 
Մակեդոնական ունևոր գյուղացիությունը համալրում էր հատուկ հետևակազորի, մակեդոնական փաղանգի, կազմը։ Փիլիպոսը ձևափոխեց հունական ավանդական փաղանգը համաձայն նոր ռազմական պայմանների։ Այժմ այն ձևավորված էր 16 x 16 զորախմբից, որի զինվորները պաշտպանված էին թեթև ու փոքր վահաններով ու սաղավարտներով և զինված էին 5-6 մ երկարությամբ նիզակներով (սարիսաներով): Զորախմբի միայն առաջին շարքն էր զինված ավելի կարճ նիզակներով, հետևի շարքերը դնում էին իրենց նիզակները առջևում կանգնածների ուսերին։ Տասնվեց զորախմբից կազմված գունդը կոչվում էր «փոքր փաղանգ»: [[Պատկեր:Makedonische phalanx.png|450px|left|thumb|Մակեդոնական փաղանգ]]
Փաղանգի զինվորը բռնում էր սարիսսան երկու ձեռքով, իսկ վահանը գոտիներով ուսին էր ամրացնում։ Փաղանգի զանգվածը նախատեսված էր թշնամու շարքերը հրելու ու ճեղքելու համար։ Փաղանգի սեփական ճակատը միաձույլ էր ու անճեղքելի, իսկ նրա ահարկու դոփյունը սահմռկեցնում էր հակառակորդին։ Սակայն փաղանգը անզոր էր գործել կտրտած տեղանքի պայմաններում։ Փաղանգի բաց թևերը պաշտպանում էին հատուկ թեթևազեն ստորաբաժանումներ։ Տարածված էր նաև փաղանգի ու ծանր հեծելազորի համագործակցությունը այսպես կոչված «զնդանի ու մուրճի» եղանակով։ Հեծելազորը մղում էր հակառակորդին փաղանգի ուղղությամբ, այնուհետև արագ զարկով ոչնչացնում ծուղակում հայտնված թշնամուն։ Այդ ոճը հաջողությամբ կիրառվեց հետագայում՝ Քերոնեայի ու Գավգամելայի ճակատամարտերում։
 
[[Պատկեր :Hypaspist.jpg|thumb|320px|right|Հիպասպիստ]]