«Գաբրիել Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
[[Սերովբե Պատկանյան]]ի որդին է, [[Միքայել Պատկանյան]]ի եղբայրը, [[Ռափայել Պատկանյան]]ի հայրը։
== Կենսագրություն ==
1805 թվականին ընտանիքը տեղափոխվել է [[Աստրախան]]։ Սովորել է հոր՝ ՍերեվբեՍերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է [[ռուսերեն]]ին, [[անգլերեն]]ին, [[գերմաներեն]]ին։ 1827 թվականին նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818 թվականին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարկվել է 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826 թվականին տեղափոխվել է [[Նոր Նախիջևան]], քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, [[պատմություն]], [[աշխարհագրություն]], աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պատկանյանը եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832 թվականին հեռացվել է վարժարանից։ 1836 թվականին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ռափայել Պատկանյան]]ը և այլք։ 1847 թվականին [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] հրավերով տեղափոխվել է [[Թիֆլիս]], նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850 թվականին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել «Արարատ» աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852 թվականին Նոր Նախիջևանում Հ․ Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860 թվականին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861 թվականին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռափայել և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862 թվականին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով<ref>[http://lraber.asj-oa.am/3692/1/1990-12(30).pdf Գաբրել Պատկանյան և Ներսես Աշտարակեցի]</ref>։
 
==Ստեղծագործական աշխատանք==