«Կորճայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: lt:Korduena փոփոխում է․: ru:Кордуена
No edit summary
Տող 4.
'''Կորճայք''', [[Մեծ Հայք]]ի վեցերորդ նահանգը, Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին(Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս–արևմուտքից՝ [[Աղձնիք]], հյուսիսից՝ [[Մոկք]] և [[Վասպուրական]], արևելքից՝ Նոր Շիրական(Պարսկահայք) նահանգներին։ Ըստ VIIդ. հայկական «Աշխարհացույց»–ի, Կորճայքը բաղկացած էր 11 գավառից։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։ Արտաշես Ա–ի օրոք(մ.թ.ա. 189-160) հայկական հողերի վերամիավորումից հետո Կորճայքը մտել է Մեծ Հայքի մեջ, [[Արշակունիներ]]ի ժամանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ [[Ագաթանգեղոս]]ի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»։ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387թ.–ի բաժանումից հետո Կորճայքը անջատվել է՝ դառնալով նրանց միջև կռվախնձոր։ V-VIդդ. Սասանյան Իրանը Կորճայքը միացրել է Ադիաբենե–Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ։ Սակայն այդ վարչա–քաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կորճայքի և կենտրոնական [[Հայաստան]]ի ազգային միասնությանը, տնտեսական և մշակութային սերտ կապերին, մանավանդ, որ Կորճայքը կրոնա–եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո։ Այդ դարերում հայերի կողքին Կորճայքում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ։ Արաբական տիրապետության ժամանակ Կորճայքի զգալի մասը մտել է Զազիրա կուսակալության մեջ։ IXդ. Տմորիքսի հյուսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, Մտնում են Վասպուրականի Արծրունյաց իշխանության կազմում։ Սելջուկյան նվաճումների ժամանակ Կորճայքի հարավային շրջաններում գերիշխող են դառնում քրդական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրություներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ։ Այլ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկապուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չունեն բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Կորճայքը մտնում է [[Վան]]ի փաշայության` Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ` հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորճայքը հիմնականում դարձավ քրդաբնակ։
 
{{Մեծ Հայք-անավարտ}}
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
 
[[Կատեգորիա:ՊատմականԿորճայք Հայաստանի նահանգներընահանգ]]
 
[[ar:كاردوخيون]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորճայք» էջից