«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
652–ի հայ–արաբական համաձայնագրով [[Թեոդորոս Ռշտունի|Թեոդորոս Ռշտունին]] վերամիավորել է նաև Գուգարքը։ VIIIդ. Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IXդ. կեսից՝ վրաց [[Բագրատունիներ|Բագրատունիների]] տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XIդ. վերջին և XIIդ. սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է [[Դավիթ Շինարար]] թագավորը և տվել վրաց [[Օրբելիներ|Օրբելիներին]]։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ [[Զաքարյաններ|Զաքարյաններին]]։ XII-XIIIդդ. Գուգարքում կալվածներ են ունեցել նաև [[Մամիկոնյաններ|Մամիկոնյանները]] և [[Արծրունիներ|Արծրունիները]]։ [[Կյուրիկյաններ|Կյուրիկյանների]] և [[Զաքարյաններ]]ի օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, թայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ [[Հովհաննես Սարկավագ|Հովհաննես Սարկավագը]], [[Գրիգոր Տուտեորդի|Գրիգոր Տուտեորդին]] և [[Մխիթար Գոշ|Մխիթար Գոշը]]։
Մոնզոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է [[Գյուրջիստանի վիլայեթ|Գյուրջիստանի վիլայեթի]] մեջ։
 
{{Մեծ Հայք-անավարտ}}
 
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
 
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի նահանգները]]
[[Կատեգորիա:Գուգարք նահանգ]]
 
[[ca:Gugarq]]
55 447

edits