«ՀՀ աշխատանքային օրենսգիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (35)
Կեղծ աղբյուր
Տող 43.
Աշխատանքային օրենսգիրքը լինելով ՀՀ կարևորագույն օրենքների ժողովածուներից մեկը ունի իր նպատակները, սկզբունքները և օրենսդրական կիրառման ոլորտները, ինչպես նաև օրենքով սահմանված աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը։
 
[[Աշխատանքային պայմանագիր|Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի]] կնքման և կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտավորությունների ևս սահմանում է այս օրենսգիրքը<ref name="քռդ">{{cite web | url=http://iravaban.net/89877.html | title=Նախագծով իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին տրվել են հետևյալ լուծումները. Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով | work=© iravaban.net կայք | accessdate=1 Փետրվար 2016}}</ref>:
 
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հիմնվելով [[Հայաստանի Սահմանադրություն|ՀՀ մայր օրենքների ժողովածուի]] վրա սահմանում է նաև այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները, աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը, արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը, աշխատողների ներկայացուցիչների` արհեստակցական միությունների, համաժողովի կողմից ընտրված ներկայացուցիչների, ինչպես նաև գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը։