«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց,ա → ց, ա (2) oգտվելով ԱՎԲ
չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց,ա → ց, ա (2) oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թ-ի հունվարի 3-ին։ Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության։ Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական - հրապարակախոսական - մանկավարժական գործունեությունը։
 
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը ==
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում։
 
== Թաղիադյանի աշխարհայացքը ==
144 973

edits