«Ռադիոնուկլիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը , թ → ը, թ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
*տեխնածին
 
Բնական ռադիոնուկլիդներից շատերն ունեն երկրային ծագում: Ներկայումս [[Երկիր]] մոլորակի վրա պահպանվել են 23 երկարակյաց ռադիոակտիվ տարրեր: Դրանց թվին են պատկանում ` ուրան-228-ը , թորիում-232-ը, կալիում-40-ը, վանդանդիում-50-ը, ինդիում-115-ը, ռուբիդիում-87 և այլն։
 
Տեխնածին ռադիոնուկլիդները ստացվում են միջուկային էներգետիկայի ոլորտի տարբեր ճյուղերում ` ատոմների միջուկները տարբեր ազդեցությունների ենթարկելու արդյունքում : Այս ռադիոնուկլիդները ՌԹ-ների հիմնական բաղկացուցիչ և վտանգավոր մասն են կազմում :
Տող 25.
ՌԹ-ները մարդու համար վտանգ են ներկայացնում , ուստի դրանց հետ վարվելու կանոններն ու նորմերը սահմանվում են ՄԿՌԶ-ի , [[ՄԱԳԱՏԷ]]-ի կողմից և Ազգային նորմերն ու կանոնները հաշվի առնելով։ ՌԹ-ների հետ վարվելու անվտանգությունը կանոնակարգված է [[Ռադիոակտիվ անվտանգության]] նորմերով :
 
ՌԹ-ները բաժանվում են 3 խմբի ` թույլ , միջին և բարձր ակտիվությամբ։ Դրանք են ` օգտագործված միջուկային վառելիքը , ճառագայթման աղբյուրները , իոնափոխանակող խեժերը , ֆիլտրերը , կենսաբանական օբյեկտները և այլն :
Տարբերում ենք 3 տեսակի ՌԹ-ներ ` '''պինդ''' , '''հեղուկ''' , '''գազային''' ։ Դիտարկենք դրանք առանձին-առանձին։
Գազային ՌԹ-ներն են , օրինակ , [[ԱԷԿ]]-երի օդափոխման համակարգի գազերը , որոնք հարուստ են ռադիոնուկլիդներով։ Գազային ՌԹ-ների կազմի մեջ են մտնում հիմնականում ռադիոակտիվ ազնիվ գազեը ` 85Kr , 85mKr , 88Kr , 133Xe :
ՌԹ-ների ոչ ճիշտ վնասազերծման դեպքում կարող է տեղի ունենալ ռադիոակտիվ նյութերի ` ռադիոնուկլիդների արտահոսք ( միգրացիա գերեզմանոցից շրջակա միջավայր ) , որը կբերի շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմանը , ինչն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում կենդանի օրգանիզմների համար ` ներառյալ մադուն :
 
== Արտահոսքի հիմնական պատճառներ ==
Տող 37.
Դիտարկենք միջուկային վառելիքով աշխատող նավ , որի 50000ԿՎտ հզորությամբ ռեակտորն աշխատում է առանց կրկնակի լիցքավորման`6 ամսվա ընթացքում օգտագործելով 10կգ ճեղքվող նյութ, որն օժտված է 107 Կյուրի ռադիոակտիվությամբ : Եթե բախման արդյունքում այդ նավը խորտակվի ինչ-որ նավահանգստում , ապա այդտեղի ջրի մակերևույթին ռադիացիայի մակարդակը հավասար կլինի 0.5Ռ օրական : Եթե այդպիսի դժբախտ դեպք տեղի ունենա որևէ գետի գեաբերանի մոտ գտնվող նավահանգստում , ապա 2-200 օր կպահանջվի աղտոտված ջրի լրիվ մաքրման համար ` կախված գետի հոսանքի արագությունից։
 
Ինչ վերաբերում է լաբորատորիաների ու գործարանների օգտագործած ռադիոակտիվ ջրերին (ինչպես նաև [[ԱԷԿ]]-երի ռեակտորների հովացման համար օգտագործված ջրերին) , ապա դրանք կարող են հայտնվել անմիջապես ծովի մեջ և ստեղծել ռադիոակտիվության բարձր կոնցենտրացիայով առանձին գոտիներ , կամ կուտակվել ոչ մեծ խորության վրա գտնվող տիղմային նստվածքներում։
 
Գազային ՌԹ-ներն աղտոտում են հիմնականում [[մթնոլորտ]]ը ։ Դա տեղի է ունենում հետևյալ կերպ . [[ԱԷԿ]]-եիր ռեակտորների աշխատանքի ժամանակ առաջացած ռադիոնուկլիդները ներթափանցում են օդափոխման համակարգ և դրա միջոցով արտանետվում են մթնոլորտ և աղտոտում ԱԷԿ-եիր շրջակա օդը , իսկ քամու առկայության դեպքում աղտոտված օդը կարող է տեղափոխվել հարյուրավոր կմ-երի վրա։
[[Մթնոլորտ]]ի ` գազային ՌԹ-ներով աղտոտմանն են բերում նաև
միջուկային զենքի տարբեր տեսակների փորձարկումները ։
 
ՌԹ-ների վնասազերծման , պահպանման կամ , առհասարակ , [[ռադիոակտիվ]] նյութերի շահագործման ռեժիմների խախտումները կարող են բերել աղետալի հատևանքների։
 
Այդպիսի մի դժբախտ դեպք տեղի է ունեցել 1957 թվականին Կիշտիմ քաղաքի մերձակայքում գտնվող ՌԹ-ների վերամշակման գործարանում։ Սառեցման համակագի խափանման պատճառով տեղի ունեցավ 85 տոննա չափազանց վտանգավոր ՌԹ-ներ պարունակող ռեզերվուարի պայթյուն , որի հետևանքով 20.000.000 Կյուրի ընդհանուր ակտիվությամբ ռադիոնուկլիդներ հայտնվեցին [[մթնոլորտ]]ում ։ Աղտոտման տարածքը կազմեց 300 կմ-ից ավելի։
 
Այդպիսի վթարներ տեղի են ունեցել նաև [[ԱԷԿ]]-երի աշխատանքի ընթացքում։ Մինչ օրս միջուկային ռեակտորներում տեղի է ունեցել 3 լուրջ վթար։ Դրանք տեղի են ունեցել 1957թ.-ին Ուինդսքեյլում (Անգլիա), 1979 թ.-ին Թրի Մայլ-Այլենդում ( [[ԱՄՆ]] ) և 1986 թ.-ին [[Չերնոբիլ]]ում (նախկին [[ԽՍՀՄ]]-ի տարածքում)։