«Լակտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կիրառությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (4)
չ →‎Կիրառությունը: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի , պ → ի, պ oգտվելով ԱՎԲ
Տող 15.
Կազանի համալսարանի պրոֆեսոր Ադեպենովի աշխատանքներում նշված են 109 տեսակ բույսերից անջատված սեսկվիտերպենային լակտոններ. օրինակ, կավա բիբարի արմատները հարուստ են վիտամին C-ով, կետոններով, խեժային նյութերով, սակայն հիմնական ակտիվ ներգործող նյութերը լակտոններն են։ Բազմաթիվ օրինակների վրա հաստատվել է, որ տվյալ միածության մեջ ֆիզիոլոգիական ակտիվության կրողը հանդիսանում է լակտոնային խմբավորումը։ Հատուկ փորձերով ցույց է տրվել, որ լակտոնային օղակի անջատումով լավ արտահայտված ֆիզիոլոգիական հատկությունը լրիվ անհետանում է։
 
Լակտոնների կենսաբանական ազդեցությունը բավականին յուրահատուկ է և կախված է լակտոնի կառուցվածքից, տեղակալիչների բնույթից և լակտոնային օղակում դրանց գրված դիրքից։ Լակտոնները γ- և δ- և նրանց ածանցյալները պրակտիկ կիրառություն են գտել ֆարմոկոլոգիական պրեպարատների` ակրիխինի և վիտամին C-ի , պերստոնի, պիլոկարպինի, ԿՆՀ-ի խթանիչների սինթեզի բնագավառում։ Սրանցից շատերն իջեցնում են զարկերակային ճնշումը։
 
Վորոնեժի պետական համալսարանի քիմիկ-օրգանիկները պրոֆեսոր Լեոնիդ Պետրովիչ Զալուկաևի ղեկավարությամբ ուսումնասիրել են լակտոնային խմբավորում պարունակող միածություններից մեկը`էտաֆոնը և ապացուցել, որ այն իր սրտանոթլայնիչ ունակությամբ գերազանցում է նո-շպային, պապավերինին, իսկ հակաառիթմիկ հատկություններով`խինիդինին։ Բացի այդ ուսումնասիրվել են -լակտոնների 43 նոր ածանցյալներ, որոնցում հայտնաբերվել են սպազմոլիտիկ ակտիվությամբ միածություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լակտոն» էջից