«Պլազմա (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ ,ա → վ, ա oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
Մասամբ կամ լրիվ իոնացված գազը, որում դրական և բացասական լիցքերի քանակը գործնականորեն համընկնում են, կոչվում է պլազմա։ Այսպիսով` պլազման իոններից, էլեկտրոններից և չեզոք ատոմներից կազմված էլեկտրաչեզոք համակարգ է։ Պլազմա կարելի է ստանալ ոչ միայն գազի տաքացման, այլև տարբեր իոնարարների` գազանման ճառագայթումների, լիցքավորված մասնիկների ազդեցությամբ։
Պլազման օժտված է մի շարք հատկություններով, որոնց շնորհիվ այն դիտվում է որպես նյութի առանձին ագրեգատային վիճակ։ Պլազման, ի տարբերություն սովորական գազերի, օժտված է մեծ ջերմահաղորդականությամբ և էլեկտրահաղորդականությամբ։ Ի տարբերություն մետաղների, ջերմաստիճանը բարձրացնելիս պլազմայի դիմադրությունը փոքրանում է։ Շատ բարձր ջերմաստիճաններում պլազմայի դիմադրությունը գրեթե հավասարվում է զրոյի. այն իրեն դրսևորում է որպես գերհաղորդիչ։ Եթե երկրագնդի վրա պլազմայի նյութի համեմատաբար հազվադեպ հանդիպող վիճակ է և ստացվում է հիմնականում արհեստական ճանապարհեվ , ապա Տիեզերում պլազմային վիճակում է գտնվում նյութի 99%-ը։
1000 ÷ 10000 Կ ջերմաստիճան ունեցող պլազման անվանում են ցածրջերմաստիճանային կամ սառը պլազմա։ Այդպիսի պլազմայի օրինակներ են գազային պարպման ժամանակ առաջացած իոնացած գազը, բոցը, երկրագունդը շրջապատող իոնոլորտը և այլն։ Գոյություն ունեն հատուկ սարքեր` պլազմատրոններ։ Դրանք ստեղծում են ցածրջերմաստճանային պլազմայի խիտ շիթեր, որոնք կիրառում են մետաղներ կտրելու և եռակցելու, պինդ ապարներում հորատանցքեր բացելու նպատակով։