«Օտտո Շմիդտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Otto Schmidt by M.Nesterov (1937).jpg|300px|մինի|Օտտո Շմիդտի դիմանկարը, հեղինակ՝ Մ. Նեստերով]]
'''Օտտո Յուլիևիչ Շմիդտ''', [[սեպտեմբերի 18]] (30), [[1891]], [[Մոգիլյով]] - [[սեպտեմբերի 7]], [[1956]], [[Մոսկվա]], խորհրդային մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, [[Արկտիկա]]յի հետազոտող, պետական և հասարակական գործիչ, [[ԽՍՀՄ]] ԳԱ ակադեմիկոս (1935), Ուկր․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1934), [[Սովետական Միության հերոս]] (1937)։ ՍՄԿԿ անդամ 1918 թվականից։ 1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանը։ 1916 թվականից նույն համալսարանի դոցենտ։ 1918-1921 թվականներին եղել է մի շարք ժողկոմատների կոլեգիաների անդամ, 1923-1956-ը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1930-1932-ը՝ Արկտիկական ինստիտուտի դիրեկտոր, 1932—39-ը՝ Հյուսիսային ծովային գլխավոր ուղու վարչության պետ, 1924—41-ը՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր, 1939—42-ը՝ ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ։ 1937 թվականին Շմիդտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԽՍՀՄ ԳԱ տեսական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Մասնակցել է Պամիրյան սովետա-գերմանական առաջին արշավախմբին։ 1929-1930 թվականին ղեկավարել է արշավախոլմբ «Գեորգի Սեդով» սառցահատով, կազմակերպել առաջին գիտահետազոտական կայանը [[Ֆրանց Ցոսիֆի երկիր|Ֆրանց Ցոսիֆի երկրում]], ուսումնասիրել [[Կարայի ծով]]ի հյուսիս-արևելյան մասը, Հյուսիսային երկրի արմ․ ափը և հայտնաբերել մի շարք կղզիներ։ Շմիդտի արշավախումբը «Սիբիրյակով» սառցահատով, առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում, անցավ Հյուսիսային․ ծովային ուղին՝ Արխանգելսկից Խաղաղ օվկիանոս։ 1933-1934-ը Շմիդտը ղեկավարել է «Չելյուսկին» շոգենավով նավարկությունը, որը 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ 1937 թվականին ղեկավարել է «Հյուսիսային բևեռ-1» դրեյֆող կայանի կազմակերպման օդային արշավախումբը։ 1943 թվականին Շմիդտը առաջ քաշեց [[Երկիր|Երկրի]] և [[Արեգակնային համակարգ]]ի մյուս մոլորակների առաջացման կոսմոգոնիական տեսությունը։ Շմիդտը եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Շմիդտի անվամբ են կոչվել կղզի Կարայի ծովում, հրվանդան Չուկոտի ծովի ափին, ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտը։