«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 44.
 
Հիսուսի տագնապի ժամերն անցել էին, աղոթքն ավարտվել էր, երբ Նա նկատեց ձերբակալության եկող խմբին և նրանց հետ Հուդային՝ Տասներկուսից մեկին (Մատթ. 26։47, Մարկ. 14։43, Ղուկ. 22։47, Հովհ. 18։2-3) ։ Հետաքրքիր է, որ համատես Ավետարանների բոլոր երեք հեղինակներն էլ Հուդայի վերաբերյալ տալիս են «Տասներկուսից մեկը» արտահայտությունը։ Բանն այն է, որ Հուդայի քայլը նրանց համար ինչ-որ անըմբռնելիև ծայրահեղ հրեշային արարք էր։ Հուդան իր գաղտնի ծրագրած մատնությունն այժմ բացահայտորեն իրագործում էր։ Նա եկել էր՝ իր հետ բերելով «բազում ամբոխ» (Մատթ. 26։47), որի նպատակն էր ձերբակալել Փրկչին։
 
[[Պատկեր:Judaskissdetail.jpg|մինի|«Հուդայի համբույրը»]]
Մատնիչը նախապես որոշակի պայմանավորվածության էր եկել ամբոխի հետ.նա պիտի մոտենար և մտերմաբար համբուրեր Քրիստոսին, ինչն էլ պիտի նշան լիներ զորախմբի համար, թե ո՛վ է Քրիստոսը (Մատթ. 26։48, Մարկ. 14։44, Ղուկ. 22։47)։ Հուդան, կեղծավոր սիրալիրությամբ մոտենալով Տիրոջը, կանչում է. «Ողջո՜ւյն Վարդապե՛տ» (Մատթ. 26։49)։ Նա համբուրեց Քրիստոսին։ «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26։50), - հարցնում է Քրիստոսը,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22։48)։ Հուդան ոչինչ չի պատասխանում։ Հիսուս չի սպասում պատասխանին, մոտենում է զինվորներից, քահանաներից կազմված խմբին և բացահայտում, որ ինքն է Քրիստոսը։ Երբ Հիսուս երկրորդ անգամ է կրկնում, որ ինքն է Նազովրեցի Հիսուսը (Հովհ. 18։4-9), զինվորները ձերբակալում են Նրան (Մատթ. 26։50, Մարկ. 14։46)։