«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
 
== Հովհաննեսը հեղինակ նորկտակարանյան գրքերի ==
[[Պատկեր:Hovhannes.jpg|մինի|Հովհաննես առաքյալ, հայկական մանրանկար]]
Ավանդաբար [[Նոր Կտակարան]]ում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, [[Ընդհանրական նամակներ|Հովհաննու ընդհանրական երեք նամակները]] և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը։ Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21։ 25)։ Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից [[Իրենեոս Լուգդոնացի]]ն (+202) և [[Կղեմես Հռոմեացի]]ն (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը։ Հերապոլսի եպիսկոպոս [[Պապիաս]]ը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ՝ առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր։ Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին։ Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում։ Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել [[Հովհաննես Երեց]]ը։ Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում [[Հովհաննես Երեց]]ը։