«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 55.
 
== Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հովհաննես Մկրտչից ==
[[Պատկեր:Baptism3.jpg|մինի|300px|Հովհաննեսը մկրտում է Հիսուս Քրիստոսին]]
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[ավանդություն|ավանդության]] համաձայն [[Հիսուսի Մկրտությունը]] Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ [[Սուրբ Ծնունդ]]ից ճիշտ 30 տարի հետո նույն օրը։ Այս Մկրտության մասին ամենաընդարձակը [[Ավետարանիչ]]ներից խոսում է [[Մատթեոս]]ը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»։ Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջում էր ինչպես [[աղավնի]] և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3։ 13-17)։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները՝ ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3։ 21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3։ 22)։ Այն, որ ետևից Եկող ավելի Զորեղը պետք է մկրտվեր իրեն ստրուկից ցածր դասող Հովհաննեսից, զարմանք է առաջացնում Մկրտչի մոտ. նա ինքն էր ցանկանում մկրտվել [[Քրիստոս]]ից, սակայն Հիսուսը պնդում է, որ Աստծո ցանկությունը Իր Մկրտությունն է և անհրաժշտ է հնազանդ լինել աստվածադիր օրենքին։ Այնուհետև Ավետարանիչները խոսում են 2 [[հրաշք]]ի՝ աղավնու տեսքով [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] էջքի և երկնքից հնչող ձայինի մասին։ Համաձայն Հովհաննես Ավետարանչի՝ աղավնու իջնելը նշան էր Հովհաննեսի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (Հովհ. 1։ 32-34)։ Նույն նպատակն էր հետապնդում նաև երկնքից հնչած ձայնը, որն արդեն ժողովրդի լայն զանգվածներին հայտարարեց, թե ով է Քրիստոսը։
 
Տող 86 ⟶ 85՝
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել։ Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները։ Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից։ Ըստ այդմ՝ Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3։ 1, 14։ 2, Մարկ. 6։ 14, Ղուկ. 7։ 20, 23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին։ Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>։ Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ՝ [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ՝ [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...)։ Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40։ 3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3։ 3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1։ 3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3։ 4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1։ 23)։ «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը՝ Աստծո Խոսքը (Բանը)։ Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը՝ լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>։ Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝ Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»։ [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները։ Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել։ Ավելին՝ հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը՝ նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»։
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|մինի|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] 1915թ.]] «Ճանապարհ պատրաստող» կոչման կողքին հայ մատենագրության մեջ հանդիպում են «ԿԱՐԱՊԵՏ»<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 83, թ. 406բ</ref> կամ «ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ» (առաջնորդող, առջևից գնացող) և «ճանապարհ» անվանումները։ Հովհաննեսին տրվող մակդիր-համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը։ Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11։ 14) և հինկտակարանյան մարգարեության հետ (տես Մաղ. 4։ 4)։ Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին։ Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են «աստղ, լուսատու, առավոտ, լուսաբեր, արուսյակ» մակդիրները։ Վերջին բնորոշմանն անդրադառնալով [[Անանիա Սանահնեցի]]ն գրում է, որ Արուսյակն Արեգակից (Քրիստոս) փոքր ինչ շուտ է ծագում, և Արեգակի հայտնվելուց հետո նվազում է։ Այս բնորոշումն էլ իր հերթին արտացոլանքն է Փրկչական խոսքերի. «Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Հովհ. 5։ 35)։ Քրիստոնեական մատենագրության մեջ հանդիպում է նաև «ԱՔԱՂԱՂ» անվանումը։ Ընդհանրապես քրիստոնեության մեջ աքաղաղը մարմնավորում է [[մարգարե]]ների, ավելի հաճախ Հովհաննես Մկրտչին։ [[Անանիա Սանահնեցի]]ն աքաղաղի փոխարեն գործածում է «ՁԱՅՆ ՀԱՒՈՒ», որը մեզ տեղեկացնում է Լույսի, Առավոտի ծագման մասին։ Մկրտիչը համեմատվում է նաև այլ թռչունների՝ աղավնու, տատրակի, գարնանաբեր ծիծեռնակի հետ։
[[Պատկեր:H-3.JPG|մինի|ձախից|Բարեխոսություն. Հովհաննես Մկրտիչը և Աստվածածինը բարեխոսում են Քրիստոսի առաջ]]
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»։ Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն՝ Աստվածորդուն։ Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»։ Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1։ 6, 33)՝ իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44)։ Մկրտչին [[Ատոմ Անձևացի]]ն կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո։ Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ։ Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»՝ փեսայի բարեկամ (Հովհ. 3։29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը։ Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ։ Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փոսայի բարեկամ՝ շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ [[Եկեղեցի]]ն և Քրիստոսին)։ Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը՝ իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]]։ Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1։ 1)։ Սուրբ Հովհաննես Մկրտիչն իր ուրույն ազդեցություն ունի նաև համաշխարհային և հայկական մշակույթի վրա՝ սկսած նրա անվամբ կառուցված ու կառուցվող եկեղեցիներից՝ ավարտած արվեստի ու կինոմատոգրաֆիայի գոհարներով։